06.04.2018 07:45
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ նույնը։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։

Երկուշաբթին բարեհաջող օր է։ Կառավարությունն առանձնատուն կնվիրի։

Երեքշաբթին ավելի բարեհաջող օր է։ Հայտնի կդառնա, որ «Դվին» հյուրանոցում մեծ կազինո է բացվելու։ Առանձնատնից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ։

Չորեքշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնեք փեսային տեսության։ Անպայման մեդալ նվիրեք, բայց՝ ոչ թե հայրենիքին, այլ աներենիքին մատուցած ծառայությունների համար։

Հինգշաբթի օրը՝ ուրախ լուրեր։ Կպարզվի, որ «դրամահավաք Սերժ Սարգսյանի թոշակի համար» ակցիայի ժամանակ ահագին փող է հավաքվել։

Ուրբաթ օրը՝ մասնակցություն «Սաշիկ» հյուրանոցի բացմանը (պաշտոնական անվանումը՝ «Ալեքսանդր»)։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ՀՀԿ գրասենյակում։ Հանկարծ թաքուն նիստ չանեն ու անսպասելի որոշում չընդունեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31