13.04.2018 06:26
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Թռիչքներ երազում եւ արթմնի

Վլադիմիր Գասպարյանի երազը

Ոստիկանության կոլեգիայի նիստ է։ Քննարկում են ապրիլի 17-ի սցենարներն ու անվտանգության միջոցառումները։ «Լավ, եկեք աշխատանքի բաժանում անենք», սկսում է ինքը, «էն Պարույր Հայրիկյանի գործը հեշտ ա, մի էրկու հատ էպոսագետ կաֆելչիկ կճարենք... Րաֆֆին՝ իմ վրա, ահագին ժամանակ ա չեմ աղոթել... էն Արամին մի վեդրո նուռ կտանք, Զառային՝ մի վեդրո ծիրան, բայց Նիկոլի հարցը դժվար ա, էն նաղդ քայլող ա...»։

«Բերեք ոտները ջարդենք», առաջարկում է տեղակալներից մեկը։ «Դու միլիցա ե՞ս, թե գողական, արա՛, միլիցու նմա՛ն խոսա», բարկանում է ինքը։ «Լավ, միլիցու նման խոսամ», ասում է տեղակալը, «առաջարկում եմ առողջությունը կարճատեւ քայքայող մարմնական վնասվածքներ հասցնել ու գրպաններում հայտնաբերել 2 գրամ հաշիշանման զանգված»...

 Բայց տեւական քննարկումներից հետո որոշվում է այլ լուծում գտնել։ «Շեֆ, չի լինի՞, որ Ազգային ժողովի էդ նիստը սկայպով անեն, քվեարկությունն էլ՝ «լայք» դնելով», տեղից անհամարձակ առաջարկում է մյուս տեղակալը։ «Իսկ ես առաջարկում եմ էդ նիստը Համալիրում անենք, համ շրջափակելը դժվար կլնի, համ էլ որ տանես աղոթելու՝ մոտիկ ա», ասում է երրորդը։ «Չէ, առանց էն էլ Ծիծեռնակաբերդը խորհրդանշում է մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը, հիմա եթե շեֆի երրորդ ժամկետն էլ այնտեղից սկսվի՝ կդառնա կրկնակի ողբերգության խորհրդանիշ», առարկում է ինքը։ Ու նույն պահին էլ գլխում հանճարեղ միտք է ծնվում. «թող ինչքան ուզում են՝ Ազգային ժողովի դարպասները շրջափակեն, մենք էլ բոլորին ուղղաթիռներով կիջեցնենք ուղիղ ԱԺ բակը»։ «Ըհը, Ալիկ Սերգեիչն էլ ներքեւում ակորդեոն կնվագի ու կերգի «պրիլիծիտ վդրուգ վալշեբնիկ վ գալուբոմ վերտալյոտե» », ոգեւորվում են ներկաները... «Կոկորդիլոս Գենան՝ հասկացանք, իսկ Չեբուրաշկայի դերո՞ւմ ում եք տեսնում», ձայնի մեջ թաքնված սպառնալիք՝ հարցնում է ինքը։ Դահլիճում միանգամից մեռելային լռություն է տիրում...

 Արթնանում է ծանր կանխազգացումներով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31