20.04.2018 05:35
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Տնտեսական աճի մեխանիզմը

«Միակ տարին է երեւի 2017 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողներին՝ գալ ու ներդրումներ անել։ Միակ տարին էր, եւ այդ տարին մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«ՉԻ» - Մինչեւ հիմա 7,5 տոկոսանոց աճը ներկայացվում էր որպես ՀՀԿ-ական կառավարության գործունեության արդյունք, իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ դա տեղի է ունեցել միտինգների բացակայության շնորհիվ։ Իսկ միտինգ անողը կամ չանողն ընդդիմությունն է։ Այսինքն՝ 7,5 տոկոսանոց տնտեսական աճն արձանագրվել է ընդդիմության շնորհիվ։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ վարչապետի պաշտոնը չվստահել ընդդիմությանը։ Սերժ Սարգսյանը հանգիստ կարող էր վարչապետ դառնալու փոխարեն հրաժարական տալ, ընդդիմություն դարձած ՀՀԿ-ին արգելել միտինգներ անել եւ դրանով իսկ երաշխավորել տնտեսական կայուն աճը։ Առավել եւս, որ միտինգների պատճառը հենց իր, մեղմ ասած, ապաշնորհ գործունեությունն է։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ դեպքում ՀՀ բյուջեն զգալիորեն կաճեր՝ «Պետությանը հասցված վնասի փոխհատուցում» հոդվածով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31