27.04.2018 03:54
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Թռիչքներ երազում եւ արթմնի

Սերժ Սարգսյանի երազը

Սաշիկ Սարգսյանին անվտանգության երաշխիքներ են տվել։ Կիսով չափ։ Այսինքն՝ եթե դատապարտեն 400 տարվա ազատազրկման, 200 տարի է նստելու։ Ունեցվածքի էլ կեսն են խլելու։ Մյուս կեսը պետականացնելու են։ «Փաստորեն երկխոսությունն իզուր չանցավ», մտածում է ինքը ու տխուր-տրտում մտնում ՀՀԿ նիստերի դահլիճ, որտեղ Գործադիր մարմնի նիստում պիտի որոշվի իր հետագա ճակատագիրը։

Բայց այնտեղ ինչ-որ անհասկանալի մթնոլորտ է։ Նիստը վարող Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է նախքան սկսելը պատից իջեցնել ինչ-որ անհասկանալի արարածի նկարն ու լուսամուտից ցած նետել, բայց քանի որ լուսամուտի տակ ոստիկաններ են՝ Հրանուշ Հակոբյանը տեղից գոռում է «ոստի-կա՛նը մե՛րն ա» եւ առաջարկում նկարն ուղղակի աղբարկղը նետել... Ապա տեղից ցատկում է Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ կրծքանշանի փոխարեն անմոռուկի նշանով, գոռում «հիշում ենք եւ պահանջում»՝ հիշեցնելով, որ ժամանակին ինքը որդուն թույլ չտվեց պատգամավոր դառնալ, եւ սպառնալից քայլերով մոտենում իրեն... «Քայլ արա, մերժիր Սերժի՛ն», տեղից գոռում են Շարմազանովն ու Աշոտյանը, իսկ Կարեն Ավագյանը արագ-արագ գրպանից հանում է Չեբուրաշկայի նկարով փուչիկն ու սկսում փչել... Վարման կարգով խոսք է վերցնում Սամվել Ալեքսանյանն ու պաշտոնապես տեղեկացնում, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը վերանվանվել է «Իջեւան սիթի»...

Վերջապես նիստը սկսվում է։ Գեներալ Մանվելը տեղից վեր է կենում. «Ես, որպես «Ելք» դաշինքում երկրապահի ներկայացուցիչ... վոբշըմ՝ չագուճն էլ ա մեր ձեռը, մեխն էլ»։ Ինքը միանգամից գույնը գցում է. «Բայց ես եկել էի անվտանգության երաշխիքներից խոսեմ... Ախր մենք մի ընտանիք ենք...»։ «Էն ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը հլը պաշտոնապես չի ընդունվել, չէ՞», շատ սիրալիր հարցնում է Դավիթ Հարությունյանը։ «Իսկ գլխին բամփելը դրա մեջ մտնում ա՞», նույնքան սիրալիր ժպիտով հետաքրքրվում է Հովիկ Աբրահամյանը, եւ բոլոր կողմերից օղակը սեղմվում է...

Արթնանում է Երեւան-Մոսկվա ինքնաթիռում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31