23.03.2018 07:00
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Էլ ուրիշ աղոթք չգիտեի՞ր

«Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց», ասել է հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հարցազրույցին, որտեղ նա ըստ էության հայտարարում էր վարչապետի պաշտոնը ստանձնելու իր որոշման մասին։

«ՉԻ» - Որպես էջմիածինցի՝ Սեյրան Սարոյանն, իհարկե, Աստծո հետ հաղորդակցվելու ձեւերն ավելի լավ գիտի։ Բայց եթե Սերժ Սարգսյանն այդպիսի որոշում է կայացրել բացառապես այն պատճառով, որ հանրապետականների աղոթքները տեղ են հասել, ստացվում է, որ Աստված է նրան հորդորել ստանձնել վարչապետի պաշտոնը։ Իսկ սեփական իշխանությունը Աստծո կողմից տրված հռչակում էին միայն միապետները։ Մինչդեռ Հայաստանի Սահմանադրության մեջ բոլորովին այլ բան է գրված՝ պետության առաջին դեմքը մեկ-մեկ էլ պիտի ժողովրդի՛ ձայնը լսի։

Իսկ գեներալ Սեյրանին խորհուրդ կտայինք մեկ-մեկ էլ Հայաստանի ապագայի համար աղոթել։ Մեկ էլ տեսար՝ Աստված նրա ձայնը լսեց։ Ճիշտ է, այդ դեպքում Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կբացառվի, բայց կարեւորը Հայաստանն է։ Թե՞ Սեյրան Սարոյանն այլ կարծիքի է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31