27.04.2018 02:57
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Էդուարդ Շարմազանով - Կենդանակերպի նշանը՝ Քամելեոն։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ողբերգական իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Անփոխարինելին կփոխարինվի։ Անմիջապես փառաբանեք, բայց ՀՀԿ կրծքանշանը փոխարինեք անմոռուկով։

Երեքշաբթի օրը հայտարարեք, որ ժամանակին Ալավերդիում ստեղծել եւ ղեկավարել եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհատակյա կառույցը։ Այնքան ընդհատակյա, որ նույնիսկ Նիկոլը չի իմացել։

Չորեքշաբթի օրը ասվածը հաստատող լուսանկար կհրապարակեք՝ թե ինչպես եք Կարեն Ավագյանի հետ «Մերժիր Սերժին» գրությամբ թռուցիկներ փակցնում ԱԱԾ շենքի պատերին։

Հինգշաբթի օրը իրավիճակը կփոխվի։ Անմիջապես հայտարարեք, որ նկատի եք ունեցել Սերժ Թանկյանին։

Ուրբաթ օրը իրավիճակը նորից կփոխվի։ Մինչեւ մայիսի 1-ը հիվանդացեք՝ նախապես հայտարարելով, որ ձեր շարքերը կուռ են։ Բայց՝ չկոնկրետացնեք, թե ում նկատի ունեք «ձեր» ասելով։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ընդհատակում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31