18.05.2018 06:22
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Կրկեսի վերածելու ավագանի չունե՞նք

Բանից պարզվում է՝ Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ է հանդես եկել, նախաձեռնության հեղինակն էլ դեմ է արտահայտվել իր իսկ նախաձեռնությանը եւ կողմ է արտահայտվել, որ Բալասանյանը մնա քաղաքապետ։

 «ՉԻ» - Փաստորեն Գյումրին իսկապես Հայաստանի հումորի մայրաքաղաքն է. միայն այդ քաղաքում է հնարավոր, որ քաղաքապետն ինքն իրեն անվստահություն հայտնի ու ինքն էլ մերժի դա։ Բայց իրականում այս թամաշան կարեւոր կիրառական նշանակություն ունի՝ հիմա արդեն ավագանին մի ամբողջ տարի չի կարող եւս մեկ անգամ անվստահություն հայտնել քաղաքապետին։ Այսինքն՝ Բալասանյանը, նախապես իմանալով «գլխին գալիքը», ժամանակ շահելու ձեւ է գտել։

 Ուրիշ բան, որ եթե բռնցքամարտիկը, հասկանալով, որ հաջորդ հարվածից նոկաուտի է ենթարկվելու, հարվածի ինքն իր «գոտկատեղից ներքեւին» ու փորձի ժամանակ շահել, մրցավարը հաստատ խիստ նկատողություն կհայտնի դրա համար։ Բայց Բալասանյանի համար կարեւորն այս պահին իրեն ապահովագրելն է, իսկ հետո՝ հալբաթ մի բան կմտածի։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30