06.04.2018 08:02
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

«Նիսյա» հարցման հետեւանքները

Իսկ ահա Էմ-Փի-Ջի ընկերությունը հարցում է անցկացրել Հայաստանում եւ պարզել, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել հայաստանցիների ընդամենը 24,8 տոկոսը, եւ այդ ցուցանիշով նա զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը՝ զիջելով Կարեն Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին։

 «ՉԻ» - Զավեշտն այն է, որ նույն հարցումների համաձայն՝ հայաստանցիների միայն 4,7 տոկոսն է վստահում իշխանություններին, բայց սա դեռ ամենակարեւորը չէ։ Ստացվում է, որ «անփոխարինելի» հռչակված մարդուն փոխարինել ցանկացողները երեք անգամ ավելի շատ են, քան չցանկացողները։ Բայց սա, իհարկե, որեւէ կերպ չի ազդելու «ժողովրդի վստահության քվեն ստացած» կուսակցության որոշման վրա, եւ հաջորդ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը։ Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ այս իրողությունը ստվեր է գցում հայկական ժողովրդավարության վրա, թող դրա համար մեղադրեն Էմ-Փի-Ջի ընկերությանը։ Եթե այդ ընկերությունը հարցման բոլոր մասնակիցներին տասը հազարական դրամ բաժաներ, արդյունքները լիովին կհամապատասխանեին ժողովրդավարական երկրների չափանիշներին։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31