«ՉԻ» տեղեկություններով, Վահեին եւ նրա ընկերներին դեպքի օրը արգելել են մտնել ռեստորան այն պատճառով, որ վերջինս սպորտային տաբատով է եղել։ Դրանից հետո Վահեն տուն է վերադարձել, փոխել է տաբատը ու նորից գնացել է ռեստորան։ Վահեն «կեպի» գլխարկով է եղել եւ կատակել է. «Կարող ա հիմա էլ ասեք գլխարկով ես` չթողեք»։ Դրան հակադարձել է ռեստորանի աշխատակիցը` «Կայֆավատ ես լինո՞ւմ»։ «Ես ռեստորան եմ եկել, թե՞ պանիխիդա», շարունակել է Վահեն։ Նրան հենց այդ ժամանակ դուրս են հրավիրել, եւ աշխատակիցներից մեկը գլխով խփել ու նախ ջարդել է տղայի քիթը։ Դրանից հետո սկսվել է այն, ինչ հայտնի է բոլորին։ Վահեն 34 տարեկան է։ Ունի երկու զավակ` աղջիկ եւ տղա։ Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։ Ի դեպ` շրջանառվող տեղեկությունների համաձայն, ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրը եղել է ռեստորանում, եւ ինքն է հրահանգել «դաստիարակել» երիտասարդներին։