11.05.2018 06:38
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

ՀՀԿ-ի արծվաթափը

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից, դուրս է եկել ՀՀԿ-ից եւ մտադիր է նոր կուսակցություն հիմնել։

 «ՉԻ» - Փաստորեն մեր ներքաղաքական բառապաշարում կարելի է նոր տերմին մտցնել՝ արձանագրելով, որ ՀՀԿ-ից ոչ միայն առնետավազք է տեղի ունենում, այլեւ արծվաթռիչք կամ արծվաչվում։ Չնայած՝ պետք է խոստովանել, որ Խաչիկ Ասրյանը համեմատաբար ազնիվ է վարվել։ Լինելով սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար ու հիշեցնելով, որ հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր՝ նա շատ հանգիստ կարող էր հայտարարել, որ հենց իր շնորհիվ է հաղթել հեղափոխությունը։ Իսկ «Սյունյաց արծիվների» (հետագայում՝ «Հայոց արծիվների») փոխարեն կգրանցեր, ասենք, «Տավուշի բազեներ» անվանումով մի հասարակական կազմակերպություն եւ կշարունակեր ազնվորեն ծառայել հայրենի իշխանություններին։ Բնականաբար՝ սանրվածքը փոխելուց հետո։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31