20.04.2018 04:54 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Մերժ. Միայնակ Ժանգոտ

Մերժ

Փաստացի ճիշտ է ասել։ Սերժը։ Մերժը։ Ասել է, որ հայ (բազմաչարչար) ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու միայն ՀՀԿ-ն։ Ճիշտ է ասել։ Ինքն այդպես է հասկացե՞լ կասեք։ Չէ, իհարկե, չէ։ Ինքը շատ լավ էլ գյուդում ա։ Շտիրլիցին պես ա գյուդում։

Ինքը գյուդում ա, բայց ձեւանում ա թե չի գյուդում, պրոստո հասկացել է այդպես, քանի որ եթե ԵՄ յոնջեքի հորդորներով, ի հակադրումն երկու ոխերիմ հարեւան երկրների քաղաքական համակարգերի, Հայաստանի (բազմաչարչար) Հանրապետությունն այլեւս հեչ էլ նախագահական չէ, այլ պառլամենտական, այսինքն` ժողովուրդը ընտրում է (յանիմ) ՀՀԿ-ին ու նրա խշտիլքը, ապա ՀՀԿ-ն ու նրա խշտիլքը ընտրում են ՀՀ նախագահին (յանիմ) ու վարչապետին (հիրավի), ապա եւ... իսկ եթե խորամուխ լինենք, հիշենք ու տեսնենք, որ այ էն վերեւում գրածը, թե ժողովուրդն ընտրում է ՀՀԿ-ին ու նրա խշտիլքը իրականում այսպիսի պատկեր ունի՝ ՀՀԿ-ն վճարում է ժողովրդի ակնառու միավորներին, նրանց քարշ տալիս ընտրության եւ ընտրում ինքն իրեն, ապա նախագահին ապա եւ վարչապետին՝ ինքն իրեն ու իր խշտիլքը՝ ապա Մերժը-Սերժը, իրեն եվրոյոնջի տեղ դնելով, համա Շտիրլիցին պես գյուդանալով, շատ էլ ճիշտ է ասել։

Էն ով էր ասում՝ շախմատ ենք խաղում։ Հա, -Տեր Պետրոսյանն էր։ Մերժն էլ, չի ասում, բայց խաղում է։ Ու եթե նվաստիս հարցներ՝ խորհուրդ կտայի՝ էդ էլ չասեր, այլ ասենք՝ լրիվ յոնջա մի բան ասեր՝ յա, իրոք, կամ՝ որ ինչ անես, կամ... ասենք՝ էն մյուս միտքը, որ հայտնել էր, թե վերջապես բնակարան ունեցավ Հայաստանում։ Ու նվաստիս, թե հարցներ՝ կասեի, որ էն սափրագլուխ, ողորմելի մենթին՝ դիմակը՝ լոշտ ականջներին քաշած՝ չհրամայեր լուսաձայնա-բեկորային նռնակներ արձակել մարդկանց հենց ոտքերի տակ՝ մարդ վիրավորել ու արյուն թափել, գանդի-թափթփուկ բոԶյակների չուղարկել լուսացույց ջարդելու ու հրմշտոցներ սարքելու փորձերի՝ առանց էդ էլ իր թողած ք.քի հետագիծը գարշահոտ է։ Չնայած որ, այո, ինքը շախմատ է խաղում ու ցավում եմ, բայց լավ է խաղում։ Բայց տարեցտարի իր վարքի այս՝ դիշովի դրսեւորումները, եւ օրինակ այն, որ Երեւանում այս ցույցերի սկզբից էլ առաջ Տավուշի սահմանին թուրքը ակտիվացել էր... եւ էն մյուսը, եւ էս մյուսը...էս ամեն ինչը ղումարի, պոկերի ու բլոտի առանձնահատկություններ են ու շախմատն ու իրեն՝ յանի շախմատիստին նվաստացնում են, էլ ավելի քանի ինքը կարող է նվաստ լինել, փոքրացնում են էլ ավելի, քան ինքը կարող է կարճ լինել։

Ու եթե բան է՝ պայմանավորված է ու թավշյա հեղափոխություն է եւ ինքը՝ Մերժը պիտի սիկ.....ը քաշի գնա, իր էն հետագծից գարշահոտող ք.քն էլ բավարար է իր հոգու չարչարանքների, իր կնոջ եւ ընտանիքի կարմայական դժվարությւոնների, իր սերունդների եւ սերնդի սերունդների ձախավերությունների համար։ ՀՀԿ-ն, կամ ՀՀ կամ արտաՀՀ օլիգարխներն իր ինչ... թուզն են, որ էդ բոլոր դժվարություններին քաշի-ցից հանի ինքն իր հոգին ու իր հարազատներին։ Ու նույնիսկ ՌԴ Վալոդը, իր ողջ սարսափելի էությամբ  չարժե այդպիսի չարչարանքների տեսլականին, որոնք,  ցավոք, ամրագրվել են Մերժի ոգու գալարներում։ Ու մանավանդ, մանավանդ, մանավանդ, եթե բան է՝ պայմանավորված է ու թավշյա հեղափոխություն է, մի մատ՝ իր աղջիկների ու թոռների թայ, նրանց  ընկեր ու ծանոթ, ու թեկուզ անծանոթ երեխեքին պետք չէր, չէր կարելի այդպես դառնացնել, որ ապագայում իր ու իր ընտանիքի անունը տալիս թքեն ու թքեն, որձկան ու որձկան։ Երկու-երեք-չորս սիրուն քայլ աներ՝ անցածը չէին ների, բայց  գուցե լռության մատնեին, աներ՝ ՌԴ Վալոդի ու օլիգարխների ու ՀՀԿ-ի առաջ իր մեջքին կանգնեին, չէին թողնի, որ բզկտեն ու շանսատակ անեն։ Թե չէ հիմա, բան է՝ եթե ճիշտ ԵՆ կռահել մարդիկ իր խաղը՝ իր հեղհեղուկ ու անկայուն պայմանավորվածությունը Նիկոլի հետ է՞, բայց ոչ՝ ժողովրդի, Էդմոնի՞ հետ է, բայց ոչ ժողովրդի,..հա՞ , էդեպե՞ս, դրսի՞ց  ում հետ է։ Արմենի՞՝ նախագահի՞։ Բայց չէ՞ որ դա արդեն շախմատ չի։ Շաշկի էլ չի։ Ղումար էլ չի։ Վերիշ-նէ-վերիշ է։ Հեղհեղուկ է. Երբ անպարկեշտ ես եղել, կաս ու մնալու ես անպարկեշտ, դիմացիններդ, գործընկերներդ էլ կամ անպարկեշտ են, կամ ունեն այդ բնավորության գծի էական նախադրյալները իրենց մեջ։ ՌԴ Վալոդի զարզանդ սպառնալիքն էլ դամոկլյան քյոռ թրի պես գլխավերը կախած։Էրդողանն ու Ալիեւն էլ՝ դուպլեքս։

Ես իհարկե այս՝ գրելուս պահին շատ բան չգիտեմ եւ շատ ավելի բան չեմ հասկանում ու գուցե երբեք չհասկանամ, բայց նվաստիս կարծիքով, եթե իրողությունն իր էությամբ այն է, ինչ նկարագրեցի, ապա արդեն իսկ աքացիների տալ առնված ՀՀ նախագահի խոսքերը, որքան էլ որ նա ՀՀ ոչ լեգիտիմ ողջ համակարգով իշխանության լինի եկած, այս պահին ճշգրիտ եւ տեղին ասված խոսքեր են, որ խիստ կարեւոր է արծարծել եւ վերարծարծել.ըստ սահմանադրության՝  Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է։ Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով։ Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաեւ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի եւ այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ։Ազատ խոսքի եւ կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար։ Միեւնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը։Մեր երկրի անվտանգությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն։

ԿԱՍԵՔ՝ աղբը շա՞տ է։ Թերեւս։ Կասեք՝ դարդագ խոսքե՞ր են։ Ժամանակը ցույց կտա։

Բայց եզրափակել է. եւ իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը եւ կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչեւ ոստիկան, թանկ է բոլորիս համար։

Հիմա հիշեցնեմ ու էս վերջին պարբերության հետ համադրեմ վերը գրածս՝... էն սափրագլուխ, ողորմելի մենթին՝ դիմակը՝ լոշտ ականջներին քաշած՝ չհրամայեր լուսաձայնա-բեկորային նռնակներ արձակել մարդկանց հենց ոտքերի տակ՝ մարդ վիրավորել ու արյուն թափել, գանդի-թափթփուկ բոԶյակների չուղարկել լուսացույց ջարդելու ու հրմշտոցներ սարքելու փորձերի՝ առանց էդ էլ իր թողած ք.քի հետագիծը գարշահոտ է։

Գուցե թավշյա է, գուցե երկիր ենք փրկում, իսկ գուցե... Մերժն է ինքն իր հետույքը փրկում չափազանց տափուկ ու հեղհեղուկ մեթոդներով, բայց մեղքերն իր շատ են եւ հիմա ինքը դրանք բազմապատկեց ու հաստատագրեց։ Ու թափված ամեն կաթիլ արյամբ ու վախեցած ամեն աղջնակի ու ծեծ կերած ամեն քաղաքացու հետ ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ ՀԻՇԵՆՔ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31