30.03.2018 06:31
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Վերջապես տուն կունենա

Կառավարության նիստում որոշվել է ապրիլի 9-ից սեփականության իրավունքով անհատույց Սերժ Սարգսյանին տրամադրել «Կոնդի առանձնատների տնտեսության» 6-րդ մասնաշենքը եւ շինությունները՝ սպասարկման տարածքով (մոտ մեկուկես հեկտար)։

«ՉԻ» - Դե լավ է, թե չէ մենք էլ մտածում էինք՝ որտե՞ղ պիտի ապրի խեղճ մարդը։ Ու ազգովի դառնացած էինք ճակատագրի անարդարության վրա՝ երկու եղբայրները Երեւանում տասնյակ էլիտար շենքեր ունեն, իսկ երրորդ եղբայրը սեփական ավտոտնակ էլ չունի...

Բայց մյուս կողմից էլ՝ կառավարությունն իզուր է այդպիսի կամային որոշում կայացրել։ Պետք էր թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ինքն ընտրի իր ապագա տունը։ Վերջին հաշվով՝ նրա իմաստուն ղեկավարման շնորհիվ այս տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 400 հազար մարդ, եւ արդյունքում՝ տասնյակ հազարավոր տներ դատարկ են մնացել։ Սերժ Սարգսյանը հանգիստ կարող էր վայելել իր գործունեության պտուղները՝ լայն ընտրություն կատարելով։ Իսկ Կոնդի առանձնատնային տնտեսությունում նրան այսպես թե այնպես տուն հասնում էր՝ որպես ապագա վարչապետի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31