23.03.2018 07:00
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Հրայրի դոկտրինը

Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե վարչապետին բաց քվեարկությամբ ընտրելու որոշման հիմքում դրվել է գերմանական դոկտրինը, որովհետեւ թեեւ այնտեղ գործում է վարչապետի ընտրության գաղտնի ընթացակարգ, բայց շատերը դա սխալ են համարում։

«ՉԻ» - Փաստորեն Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում փայլուն հանձնեց իր առաջին քննությունը՝ հնարավոր ամենաանհեթեթ ձեւով մեկնաբանելով իր իսկ մոգոնած իրավական փաստաթուղթը։ Իսկ ՍԴ նախագահի համար դա ամենակարեւորն է։ Նույն հաջողությամբ վաղն էլ Հայաստանում կարող են օրինականացնել, ասենք, մարիխուանայի ազատ վաճառքը, ու Հրայր Թովմասյանը կհայտարարի, որ այդ որոշման հիմքում դրվել է ճապոնական դոկտրինը, որտեղ մարիխուանայի ազատ վաճառքն արգելված է, բայց շատերը դրան դեմ են։ Եվ ընդհանրապես՝ այս տրամաբանությամբ կարելի է Հայաստանում ցանկացած օրենք ընդունել եւ բոլոր դեպքերում վկայակոչել միջազգային փորձը։ Մնում է, որ Հրայր Թովմասյանը ժամանակին գրանցի այս գյուտի հեղինակային իրավունքը՝ որպես «Հրայրի դոկտրին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30