20.04.2018 05:30
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Թռիչքներ երազում եւ արթմնի

Սերժ Սարգսյանի երազը

ԱԺ-ն արդեն հատուկ օրենք է ընդունել, որ սրանից հետո հարսանիքների ու նշանդրեքների համար իրեն միանգամից չորս հրավիրատոմս տան՝ որպես քաղաքական եւ պետական գործիչ, նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ եւ գործող վարչապետ։ Բայց օրենքն ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը անհարմար բան ստացվեց՝ Յոնջլախցի Պզեի եղբոր հարսանիքում ՀՀԿ-ական չորս կերած-խմած տիկնայք պահանջեցին իրենց չորսի հետ միաժամանակ տանգո պարել...

Բարեբախտաբար՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում ասացին, որ ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել։ Պարզապես տանը տիկին Ռիտան ժամանակավորապես միացավ «Մերժիր Սերժին» շարժմանը, ու ինքը ստիպված որոշեց գնալ գործի։

Բայց ինչպե՞ս։ Բաղրամյան-26-ը բոլոր կողմերից շրջափակված է փշալարերով, էն տնաշենի Տարոնն էլ փոխանակ զիփ-լայնի գիծը նախագահական հասցնի, հասցրել է Աջափնյակ... Ամեն անգամ փշալարերը հավաքել-փռելն էլ բյուջեի վրա ահագին փող կնստի։ Բայց՝ ոչինչ, երեւի Վովան մի բան կմտածի։

Հասնում է նախագահական, եւ այնտեղ Վլադիմիր Գասպարյանը ներկայացնում է աշխատանքի գնալու ամենօրյա ճանապարհային քարտեզը. «Շեֆ ջան, ուրեմն ամենաօպտիմալ տարբերակը էս ա. որպեսզի ամեն անգամ փշալարերը չքանդենք՝ Ձեզ կատապուլտով կթռցնենք փշալարերի ու ոստիկանների շղթայի վրայով, իսկ նախագահականի բակում մեկ այլ ստորաբաժանման ոստիկաններ հրշեջների բրեզենտից կպահեն... Եվ այդպես՝ ամեն օր, քանի դեռ թունելը չենք սարքել»։ «Էս երրորդ ժամկետն է՛լ մի բան չի», քթի տակ փնթփնթում է ինքը, բայց ճար չկա, պետք է փորձել։ «Լավ, համաձայն եմ, բայց ի՞նչ կատապուլտ, ոտուձեռիցս բռնեք, շպրտեք», ասում է ինքը ու մտովի հիշում Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը լինելու խոստումը...

Ոստիկանները ոտուձեռից բռնած՝ իրեն շպրտում են նախագահականի պարիսպների վրայով։ Օդում հասցնում է հաշվել Սաշիկի էլիտար շենքերից մի քանիսը, բայց արդեն ներքեւ իջնելիս հասկանում է, որ եթե բրեզենտը բռնողները մի երկու վայրկյանով էլ միանան «Մերժիր Սերժին» շարժմանը... Բայց արդեն ոչինչ կանխել հնարավոր չէ։ Լսվում է թրմփոց...

Արթնանում է մահճակալի շուրջը քաշած փշալարի զնգզնգոցից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31