27.04.2018 04:03
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Ճգնաժամերի հաղթահարման մասնագետը

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ է ներկայացրել։

«ՉԻ» - Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ներքաղաքական ճգնաժամերի մեծ մասնագետ Վազգեն Մանուկյանն իր ճանապարհային քարտեզի առաջին երեք կետերով պահանջել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, չորրորդ կետով առաջարկել է մտնել Ազգային ժողովի շենք եւ առողջությունը կարճատեւ քայքայող վնասվածքներ հասցնելու ընթացքում կառուցողական երկխոսություն վարել Արա Բաբլոյանի հետ, հինգերորդ կետով առաջարկել է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ մնացած տասնյոթ կետերով առաջարկել է իրեն ընտրել նախագահ։ Ավելի ուշ, սակայն, ներընտանեկան քննարկումների արդյունքում նա որոշել է վերանայել ճանապարհային քարտեզը՝ դրանում առաջին տիկնոջը վերաբերող կետերի բացակայության պատճառով։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Վազգեն Մանուկյանը, կարծում ենք, ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին խոսելու իրավունք չունի։ Նույն հաջողությամբ Սամվել Ալեքսանյանը կարող էր հակամենաշնորհային պայքարի օրինագիծ ներկայացնել։    

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30