No 53 (կիրակնամուտ), Հոկտեմբերի 14 2006 թ., շաբաթ

ՇԱՄԽՈՐԱԿԱՆ ՀԵՏՔ

ՓՐԿԵՔ ՔԱՂԱՔԸ

«Չորրորդ իշխանություն» թերթին

Հայտնում ենք, որ Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանի, գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանի եւ նրանց գլխավորած հանցավոր բանդայի գործունեության մասին, որը դժգոհության եւ բողոքի հսկայական ալիք է բարձրացրել մեր խեղճ ու տանջված ժողովրդի մեջ: Բանդայի անդամներն են հանդիսանում գլխավոր ճարտարապետի կինը, որդին, ճարտարապետի հարեւան «Չաղ» Կարոն, Էդիկը, Ռուբոն, Գագոն, Նորիկը եւ մի քանի սափրագլուխներ, որոնց անունները չհաջողվեց պարզել: Այդ բանդայի անդամները հանդես են գալիս «Բիզնես-պլաս» ՍՊԸ-ի անունից եւ հայտարարում են, որ իրենց շինարարական ֆինանսական ծրագրերի իրականացնողը Միխայիլ Բաղդասարովն է, իսկ բակերի քանդման եւ նախագծերի հեղինակը Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանը եւ գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը, ինչպես նաեւ վերջինիս տիկինը, որը նույնպես աշխատում է քաղաքապետարանում:

«Բիզնես-պլաս» ՍՊԸ-ն, եթե իհարկե գոյություն ունի որպես այդպիսին, քաղաքի Կենտրոնի քանդման ծրագիրը իրագործում է միայն քաղաքապետի, գլխավոր ճարտարապետի եւ նրանց բանդայի անդամների գրպանի համար:

Նախօրոք տեղեկացնենք, որ «Բիզնես-պլաս» ՍՊԸ-ն որպես այդպիսին ոչ մի տեղ գրանցված չէ որպես ՍՊԸ, գրանցված է միայն Սայաթ-Նովա 4, բն. 51, հեռ. 56-52-51 եւ Նալբանդյան 31< հեռ. 52-58-55 հասցեներում, որոնք բնակարաններ են եւ տերերը անտեղյակ են այդ մասին:

Ահա այդ կեղծ անվան տակ «Բիզնես-պլաս» ՍՊԸ-ն անօրինական գործողություններ է ծավալում Հանրապետության 76/1, 2, 3 շենքերի եւ Տպագրիչների 9, 11, 13, 15 շենքերի բակերում: Վերոհիշյալ շենքերի բակերը կանաչապատված, բարեկարգ վիճակում են եւ գտնվում են բնակիչների հսկողության տակ, բնակիչների համար հիանալի հանգստյան գոտի է համարվում: Միաժամանակ պետք է նշենք, որ այդ շենքերը գտնվում են քաղաքի կենտրոնական փողոցներից շատ հեռու եւ ոչ մի ճարտարապետական նշանակություն չունեն քաղաքի տեսքի համար:

Ներկայացնում ենք քաղաքապետի, գլխավոր ճարտարապետի եւ նրանց գլխավորած բանդայի անդամների նկարագիրը. Ս. Դանիելյանը մինչեւ գլխավոր ճարտարապետ դառնալը մեր նման սովորական ապրող մարդ էր, ճարտարապետի պաշտոնը ստանալուց հետո միանգամից «հաբռգեց», 2 տարվա մեջ հասցրեց գնել 7 արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որոնք կանգնում են 76/2 մուտքի մոտ` Նիսան, Մերսեդես, Պեժո եւ այլն, օրը տարբեր մեքենայով է ման գալիս, ծառայողականով գալիս է` Նիսանով գնում, հետո Մերսեդեսով եւ այդպես ամեն անգամ: Երկու տարվա մեջ Կենտրոնում` Օպերայի հարեւանությամբ գնել է 6 բնակարան, 7 ավտոտնակ, իսկ այս օրերին Ծաղկաձորում կառուցում են Դանիելյանի դղյակը. հարցնում ենք` այդ բոլորը նա գնել է իր աշխատավարձո՞վ:

Խոսենք փաստերով. «Բիզնես-պլաս» բանդայի մյուս անդամները` Ռուբոն, մի քանի անգամ դատված, խաբեբա, քցող, խարդախ, անվստահելի անձ, Նորիկը` հանցագործ աշխարհից, ոչ մի տեղ չի աշխատում, զբաղվում է մարդկանց խաբելու գործով: Էդիկը եւ Գագոն նմանատիպ մարդիկ են, նույն գործելաոճով: Նրանց մեջ գլխավոր կեղծարարը «Չաղ» Կարոն է, որը իր վարպետությամբ համարվում է Օստապ Բենդերի երկվորյակը եւ հանցագործ աշխարհում հայտնի է քցելու, խաբելու Պրոֆեսոր անվամբ. նա իր հարազատներին էլ է քցում, օրինակ` քրոջը, փեսային:

Հանրապետության 76/2 շենքի 5-րդ հարկում բնակվող «Չաղ» Կարոն միշտ գտնվում է փախուստի մեջ, նա զբաղվում է գողացված մեքենաների առք ու վաճառքով, որը ներկրում է Վրաստանից, որի ապացույցն է իր վարած «Պրադո» մակնիշի սեւ ջիպը 05-os-201 համարանիշով, 55-515 համարի «Մերսեդեսը» նույնպես: Հանրապետության 76/2 շենքում է ապրում նաեւ գլխավոր ճարտարապետը, որը «Չաղ» Կարոյի հետ համագործակցում է` փողային գործարքներ է կատարում: Ամեն օր 76/2 շենքի մուտքի մոտ կտեսնեք տասնյակ ֆիրմա մեքենաներ, որոնք Կարոյի միջոցով խոշոր գումարներ են ուղարկում ճարտարապետին եւ քաղաքապետին եւ իրենց ուզած տարածքներին տիրանում: Մի խոսքով, «Չաղ» Կարոն կատարում է միջնորդակաշառատուի դեր, պնդում են հարեւանները: Այդ գործերից մեկի վառ ապացույցն է «Բիզնես-պլաս» ՍՊԸ բանդայի անդամների ամենօրյա ներխուժումը անմեղ բնակիչների տներ, որոնք իրենց ձեռքը բռնած «Բիզնես-պլաս» ՍՊԸ-ին քաղաքապետի տված որոշումը մեզ ցույց են տալիս եւ ստիպում, որ ազատենք մեր սեփականությունը հանդիսացող տներն ու հողատարածքները, առանց հատուցելու դրանց դիմաց եւ բարձրաձայն ասում են, որ մենք քաղաքապետին ու ճարտարապետին 200 000-300 000 դոլար ենք տվել այս որոշումը հանելու համար, միեւնույն է, զոռով էլ լինի, ձեզ կքշենք այստեղից, բա որ բակերն ու տները չքանդենք շենք սարքենք-ծախենք, մեր ծախսած փողերն ո՞վ պետք է տա:

Փաստորեն, գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը մի հայակործան, ապազգային, ամենադաժան ծրագիր է մշակել, որ մեր տները քանդի, մեր կանաչապատ բակերն ավերի, շենքեր սարքի, որ ծախեն ու հարստանան, մենք էլ ընկնենք փողոցները: Ս. Դանիելյանը գիշերը քնած ժամանակ երազ է տեսնում, հենց առավոտյան արթնանում է 76/2 շենքի իր բնակարանի պատուհանից մուտքի բակային մասից Տպագրիչների 9, 11, 13, 15 շենքերի բակերի եւ 10-ի հասնող սեփական տների հողերի վրա աչք գցում, իսկ երբ նայում է իր 76/2 շենքի ճակատային մասից` բակում գտնվող սպորտխաղահրապարակին է աչքը գցում, այնտեղ էլ ուզում է հազար բնակչի համար 7 հատ ավտոտնակ կառուցի, իսկ ստորգետնյա ավտոտնակի վրա իր ընտանիքի համար պետք է կառուցի բար-ռեստորան եւ ամեն օր իր բանդայի անդամներին` «Չաղ» Կարո, Էդո, Ռուբո, Գագո, Նորիկ, ուղարկում է մեր տները մի քանի սափրագլուխների հետ միասին սպառնում, ահաբեկում, վախեցնում են մեզ, որ ստորագրություն տանք, համաձայնվենք, որ ավտոտնակ սարքեն, փաստորեն «Բիզնես-պլաս» ՍՊԸ բանդայի 7 անդամների համար եւ ամեն մի ավտոտնակի համար, եթե մեզանից ցանկացողներ կան 35 հազար դոլար են ուզում, բայց մենք` խեղճ ժողովուրդս, 35 դոլար չունենք, որ գոյատեւենք: Անթիվ, անհամար որոշումներ, նախագծեր է տպել եւ կպցրել 76/1, 2, 3 շենքերի մուտքերում ստորգետնյա ավտոտնակի համար եւ ինքն ասել է, քանի կարող եմ պետք է օգտվեմ իշխանական կերակրատաշտից, վրան բար-ռեստորան պետք է կառուցեմ, որ ապահովեմ ընտանիքիս հետագա բարեկեցությունը: Այսօր էլ քաղաքապետի եւ Ս. Դանիելյանի թույլտվությամբ իրենց բանդայի անդամ «Չաղ» Կարոն 76 շենքի բակում կառուցում է 60 քմ/մ ավտոտնակ, որը ապօրինի է եւ չունի ոչ մի փաստաթուղթ: Շինարարության ժամանակ, երբ հայտնվում էին թաղապետարանի տեսուչները եւ պահանջում համապատասխան թույլտվությունը, նա բղավում էր նրանց վրա եւ ասում, որ Ռ. Քոչարյանն է ինձ թույլ տվել, դուք ո՞վ եք:

Մենք` 76/1, 2, 3 եւ Տպագրիչների 9, 11, 13, 15 շենքերի բնակիչներս դեմ ենք մեր կանաչապատ բակերը, մեր սեփականություն հանդիսացող տներն ու հողերը, խաղահրապարակը քանդելու ավերիչ գործընթացին, որը բանդայի գրպանը լցնելու համար է: Միաժամանակ հայտնում ենք Ձեզ, որ «Բիզնես-պլաս» ՍՊԸ-ին քաղաքապետի տված որոշումը թիվ 71 դպրոցի հարակից տարածքի վերաբերյալ աբսուրդ է, որովհետեւ 71 դպրոցը հարակից տարածք չունի: Գլխավոր ճարտարապետի մտահղացմամբ թիվ 71 դպրոցի հարակից տարածք են համարվում 76/1, 2, 3 շենքերի բակերը, տասնյակի հասնող սեփական տներն ու հողերը, Տպագրիչների 9, 11, 13, 15 շենքերի բակերը, որոնք դպրոցի հետ ոչ մուտք ունեն, ոչ էլ ելք եւ քաղաքապետի հետ միասին «Բիզնես-պլաս» ՍՊԸ-ին տվել է մի այնպիսի վերացական, անկապ, անհասկանալի խճճված որոշում` առանց նշելու վերոհիշյալ շենքերի հասցեները եւ չնայած այդ շենքերի բակերը կանաչապատված են, բայց քաղաքապետի եւ ճարտարապետի «բարի կամեցողությամբ» այդ էլ ուզում են վերացնեն եւ կանաչապատում անվան տակ քանդեն ու շենքեր կառուցեն` մեզ զրկելով շնչելու հնարավորությունից: Դրա վառ ապացույցն են բանդայի Ռուբոյի, «Չաղ» Կարոյի, սափրագլուխների ամենօրյա սպառնալիքներն ու ներխուժումները մեր տները, ահաբեկումները սեփականատերերին: Միգուցե Ս. Դանիելյանը մի օր էլ արթնանա եւ որոշի, որ թիվ 71 դպրոցի հարակից տարածքի մեջ են մտնում Ազատության Հրապարակը, Խանջյան, Թումանյան փողոցները, որոնք նույնպես կանաչապատման անվան տակ քանդեն եւ կանաչ շենքեր սարքեն եւ ծախեն:

Տեսնես այդ պարագայում Զախարյանը այդ չարագործական ծրագիրը իրականացնելու համար իր որոշումը քանի՞ հարյուր հազար դոլարով կվաճառի բանդային:

Պահանջում ենք անհապաղ աշխատանքից ազատել հայրենիքի, հայրենի քաղաքի, Կենտրոն համայնքի կործանարար գիշատիչ Ս. Դանիելյանին, եթե մեկ օր էլ շուտ նրան հեռացնեն, Կենտրոնում ամեն ինչ կփրկվի այդ առնետից:

Հանրապետության 76/1, 2, 3 շենքերի,
Տպագրիչների 9, 11, 13, 15 շենքերի բնակիչներ

ամբողջ համարը...»»

No 53 (կիրակնամուտ), Հոկտեմբերի 14 2006 թ., շաբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

       
Ծառայություններ