No 145 (կիրակնամուտ), Հոկտեմբերի 25 2008 թ., շաբաթ

«ՄԱՐՏՅԱՆ ԿԱՏՈՒՆԵՐ»

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ
ԲԻԼԻԱՐԴԻ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս օրերին բավական լարված են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Խաչատուրովը այդ պաշտոնին է նշանակվել մարտի 1-ի ոճրագործությունը հաջողությամբ գլուխ բերելուց հետո: Շատերին է հայտնի, որ հենց Խաչատուրովն էր մարտի 1-ի լույս 2-ի գիշերը անձամբ գլխավորում օպերատիվ շտաբը` կոորդինացնելով եւ ցուցումներ տալով, թե որտեղ տեղաբաշխվեն զորքերը, որտեղ դարանակալվեն դիպուկահարները, որ հատվածում որ ժամին գրոհի անցնեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումները:

Զարմանալիորեն հենց այս տեղեկատվությունը դարձավ հասարակության սեփականությունը, Խաչատուրովի պաշտոնն անմիջապես բարձրացրին. ավելին` Սերժ Սարգսյանը մարտի 1-ի կապակցությամբ նրան նույնիսկ պարգեւատրեց` շնորհելով գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ Ի դեպ` հիշեցնենք, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանում եւ ավարտել է Թբիլիսիի ռազմահրետանային ուսումնարանը: Եվ այսպես, մարտյան ողբերգական իրադարձություններից հետո Խաչատուրովին բերեցին Սեյրան Օհանյանի տեղը, Օհանյանին էլ վստահեցին Միքայել Հարությունյանի` նախարարի աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն` Հարությունյանին լուսանցքում թողնելու իշխանության որոշումը պայմանավորված էր նրանով, որ վերջինս հրաժարվել էր մարտի 1-ի հետ կապված ժողովրդի վրա կրակելու հրաման արձակել, ավելին` ստորագրել այդ հրամանի տակ: Եվ ահա հենց այս պահին էր, որ ջրի երես դուրս եկավ Խաչատուրովը, մի մարդ, որի նկատմամբ հենց բանակի վերին էշելոններում չափազանց մեծ է զզվանքն ու դժգոհությունը:

Բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները վկայում են, որ Խաչատուրովը ոչ միայն անգրագետ է եւ հայերեն որեւէ կապակցված միտք չի կարող հայտնել, այլեւ վերջինս ունի մի շարք արատավոր սովորույթներ, որոնք թեեւ մոդայիկ են իշխանության մեջ գտնվող գործիչների համար, բայց, այնուամենայնիվ, անընդունելի են պատերազմող երկրի բարձրաստիճան զինվորականի պարագայում: Բանն այն է, որ Խաչատուրովը կազինոյի մեծ սիրահար է, եւ իր օրվա զգալի հատվածն անցկացնում է կազինոներում: Վերջինս կոնի վրա առաջին իսկ փորձից խաղադրույք է անում 5 կամ 10 միլիոն դրամ: Ականատեսները վկայում են, որ խաղի մեջ նրա ազարտն այնքան մեծ է լինում, որ եթե նույնիսկ կարեւոր ահազանգ լինի, միեւնույն է, վերջինս երբեք կիսատ չի թողնի սկսած պարտիան եւ դուրս չի գա կազինոյից:

Թղթախաղը Խաչատուրովի միայկ զբաղմունքը չէ: ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաճախ է լինում բիլիարդի սրահներում. ասում են, որ այստեղ եւս նա կարող է ժամեր անցկացնել ու անվերջ ապացուցել, որ ինքը շատ լավ բիլիարդ խաղացող է: Նրա գործընկերները դժվարանում են ասել, թե վերջինս ավելի շատ իր աշխատավայրում է լինում, թե՞ խաղատներում ու բիլիարդի սրահներում:

Եվ այնուհանդերձ, Խաչատուրովի այս ցուցադրական «պոնտերը» չեն սկսվում եւ ավարտվում խաղատներում կամ էլ բիլիարդանոցներում: Նա կյանքում եւս ցուցամոլ է. սիրում է խոսել կամ անել այնպիսի բաներ, որոնցից կիլոմետրերով հեռու է եղել, բայց տպավորություն թողնելու համար կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ: Թերեւս նրա մարդկային հենց այս որակով էր պայմանավորված այն հանգամանքը, որ վերջինս կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ գլխավորել մարտի 1-ի շտաբը` ապացուցելով, թե ինքը բոլորից նվիրվածն է «պետական շահին» ու բոլորից համարձակը: Արդյունքում` անգրագետ եւ ֆիքստուլ ղումարբազի ղեկավարած գործողությունները հանգեցրին մարդկային զոհերի: Խեղվեցին բազմաթիվ ընտանիքների ճակատագրեր, իսկ Խաչատուրովը կարողացավ դիակների վրայով ամրապնդել իր դիրքերը իշխանության ներսում, այնուհետեւ հղփացած կենցաղով ինքնահաստատվել որպես զինվորական` փորձելով հաղթահարել չստացված զինվորականի թերարժեքության բարդույթը:

Տեսնես ի՞նչ են մտածում իշխանությունները, երբ շարունակաբար առաջ են մղում մարդկային այս տեսակը: Տեսնես ինչպե՞ս է հավակնում խաչատուրովներով ղեկավարվող հայոց բանակը ձեռք բերել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համբավը: Բանակաշինության մասին զառանցողների մեջ արդյոք հարց չի՞ առաջանում, թե ում փողերով կամ ինչի հաշվին է ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը միլիոններ մսխում խաղատներում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, վաղ թե ուշ, ինքը հասարակությունն է տալու: Իսկ հասարակության պատասխանը, օրինաչափորեն, միշտ էլ դաժան է լինում:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 145 (կիրակնամուտ), Հոկտեմբերի 25 2008 թ., շաբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

 
Ծառայություններ