No 170 (կիրակնամուտ), Մայիսի 2 2009 թ., շաբաթ
ՏԱՂԱՐԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Քարտեզներում կորան
Տեսլական ու արյուն,
Էլ ծովից ծով երկիր,
Պատմական հող չունեմ:
Կոալիցիոն դաշտում
Արյան գնով առած
Նախարարի պորտֆել
Ու կողքից փող չունեմ:
Ի~նչ Բիթլիս ու Մարաշ,
Ի~նչ Իգդիր ու Սասուն...
Վալեմ-Պլազայի մեջ
Ստրիպտիզի ձող չունեմ:
Երեք օրով թեթեւ
Ընդդիմություն դառա,
Բայց կեցվածքիս արդեն
Հավատացող չունեմ:
Թեթե՛ւ տարեք գույժըս.
Ես` ազգային ուժըս,
Վրաս լացող չունեմ։
No 170 (կիրակնամուտ), Մայիսի 2 2009 թ., շաբաթ