No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի

ՉԻՆ ՄԱՉԻՆ

ՆՎԻՐՎԱԾ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ-2
Մ Ի Ֆ

Հիշո՞ւմ եք 2008-ի նախագահական ընտրություններն ու ՍՍ-ի Տրոյական Ձիերին` Վազգեն Մանուկյան, Արթուրիկ Բաղդասարյան, Վահան Հովհաննիսյան եւ այլն: Իսկ հիշում եք, թե ձիերն այդ ի~նչ ջանադրությամբ էին խրխնջում, թե ձի չեն ու տրոյական չեն, այլ լիբերալ են, հայ են, դեմոկրատ են, Ղարաբաղի ջատագով են.., մի խոսքով` ամեն ինչ, բացի ՁԻՈւՑ. ՌՔ-ն, ՍՍ-ն, կամ էլ, ո՞վ գիտի` Կրակեմ Հրաչը` Գորիկի գլխի վերեւով` ինստրուկտաժ էին արել:

Ազգիս մեջ միշտ էլ գտնվել ու գտնվելու է այն «առողջ» ոսկրածուծը, որ բոլորիս անընդհատ թունավորում է, շատ հաճախ` ագրեսիվ ակտիվությամբ` վկա ՀՅԴ 7 տոկոս վարկանիշը, վկա ԱԽՔ-ի «ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»: Որքան էլ նկարած լինեին էսէսականները` ՍՐԱՆՑ «հաղթանակի» այդ ձեւավորված նախահիմքը, միեւնունն է, առկա է` ՀՅԴ-ն 7 տոկոս չլինի, 5 լինի, ԱԽՔ-ը 20 չլինի` 14 լինի` շուստրի, ջոկող, հաշվարկի մեծ գիտակ, քրիստոնյա, օջախ ու թասիբի գիժ հայերը ընտրությունից ընտրություն ԿՈՒՏ ԵՆ ՈՒՏՈՒՄ կայուն եւ հավատավոր պարբերականությամբ:

ՆՎԻՐՎԱԾ ու ԱԶԳԱՅԻՆՆԵՐԻՆ` ՀՅԴ-ին, որ ՍՍ-ն չի սիրում` ՍՈՒՏ Է: ՄԻՖ Է: Որ Աշոտյան Արմենից մինչեւ Գալուստ Սահակյան` ՀՀԿ բոլոր խոսել արտոնվածները կուռ երգչախմբով, ձայնաբաժանում արած` հայ ավանդական կուսակցությանը պատմա-առօրեական հանդիմանության սյանը գամեցին` մեկը լիներ իրենց ՀԵՆՑ այդ ՊԱՀԻՆ, դաշնակներին սյունից զատեր` դրանց գամեր;

ՍՍ-ն դաշնակցությանը գործուղել է Ի ԺՈՂՈՎՈՒՐԴ` «Գնա ձեն հավաքիր: Կոնգրեսին չտանք»: Չեմ զարմանա, եթե ՍՍ-ն` վիճակի սրությունից դրդված ԱԽՔ-ին էլ գործուղի: Նորից մի քանի հարկանի հիշոցներ տա, «հաճախորդ» անվանի հանուն վերագտնելիք վարկանիշի, ու գործուղի: Ավելին` մթնոլորտի եւ տեխնոլոգիաների համադրումը կարող է կրկին անգամ բերել Արթուրիկի երբեմնի վարկանիշի վերաճի ու կայացման` Հայաստանում ամենաանվանարկված ու ատելի երկուսից մեկը լինելով, ՍՍ-ն այնպիսի ցածրագույն չափաձող է սահմանել իրենով, որ ԻՐ ՔՆՆԱԴԱՏԱԾ վերջին ոջլոտն էլ անմիջապես որոշ դրվատանքի կարժանանա հասարակության կողմից, էլ ուր մնաց ԱԽՔ-ը, որ վերջին ոջլոտը չէ:

Հետաքրքիր է, կհարցնեք, իսկ ինչու ԱԺ-ում իր հանձնաժողովական պաշտոնները չթողեց յեղափոխականը: Որովհետեւ, կասեմ, յեղափոխականն ու ՍՍ-ն նույն մաստի են ու իրարու չեն վստահում` երկուստեք լծակներ են պետք: Մյուս կողմից էլ, տեսե՞ք` որեւէ դաշնակցական չկորցրեց իր բիզնեսն ու գործը` «պետական բիզնեսի» ենթակառուցվածքները մնացին անսաս ու կայուն` ԿՈԱԼԻՑԻՈՆ ՍԻՍՏԵՄԸ պիտի «հարատեւի»: Իսկ ընկեր Վահանը ընդդիմության, ընդ-դիմադրության, ընդդիմականության մասին մեկանգամյա գործածման «խիստ» ճառեր, որ ասաց` դա մեկանգամյա էր եւ հենց այդ օրվա ու նույնիսկ 15 րոպեի համար էր:

Այնպես որ, ՍՍ-ի թե ՌՔ-ի հաճախորդը մնում է այդպիսին, կոչվի ԱԽՔ թե ՀՅԴ, ունենա կարճաժամկետ ու կարճ հիշողության նորաթուխ անցյալ թե հարյուրհիսնամյա ԱՄԱԳ: Այդ կարգի` «հաճախորդական» հարցերում, կարծում եմ` թարմը ու նորն է գրգռիչ ու հետաքրքիր, ուստ եւ Արթուրիկը` պեռվա:

Ինձ ավելի մի բան է հետաքրքրում, որ արտաքուստ ՌՔ-ի գործընկեր ու սպոնսոր թվացող ՀՅԴ-ն այսօր ինքն իրեն արժեզրկել է այն աստիճանի, որ ՍՍ-ի մանիպուլիացիաների առարկա է դարձել, մինչդեռ ՍՍ-ին իրեն այսօր այս երկրում առնվազն 4-5 հոգի մանիպուլացնում է, եւ ստույգ է, որ նույնիսկ պեռվի ռուկ հաճախորդ չի հարյուր եւ հիսնամյա քաղաքական փորձառության տեր Ազգայինն ու Հայապահպանը:

Իսկ ժողովրդիս կայունաբար անհասկացող մասը «ես Վահանի հետ եմ» կարգախոսին նվիրված` էլի սրանց է հետեւելու, սրանց անունով երդվի ու երգի յեղափոխական երգեր:

Իսկ դաշնակցությունը Երեւանի քաղաքապետի իր Տրոյական Ձի թեկնածուին եւ ապա` ավագանու թեկնածու քուռակներին դեմ է տալու էդ միամիտներին` թե ԷՍ Է` ԸՆՏՐՈՒՄ ԵՔ ՀՅԴ, ՍՏԱՆՈՒՄ ՉՈՌՆԻ ԳԱԳՈ, ԿԱՄ ՔՈՒՇԿՅԱՆ ԱՐՏՅՈՄ:

Իսկ ՀՅԴ վստահված անձինք ու դիտորդները, լրատվամիջոցներն ու նույնիսկ լրագրողները հրահանգով կամ կաշառված` ԲԵԳԼԱՐՅԱՆԻ կամ ՔՈՒՇԿՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ, ԸՍՏ ԱՅԴ ՊԱՀԻ, ԱՅԴ ՕՐՎԱ ԿՈՆՅՈՒԿՏՈՒՐԱՅԻ:

Մ.Մ.

ամբողջ համարը...»»

No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ծառայություններ