No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ

ՈՎ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՍՊԱՆՎԱԾ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻՆ
Ինտրիգների աշխարհում

Այն, որ ՀՀ ոստիկանությունում դեռ Հայկ Հարությունյանի օրոք ձեւավորվել է ինտրիգներով միմյանց տակ փորելու ավանդույթ, շատերը գիտեն: Եվ ինչքան էլ ներկայիս ոստիկանապետը` Ալիկ Սարգսյանը, պնդի, թե ինքն այնպես է անելու, որ իր ղեկավարած համակարգում տիրող արատավոր բարքերը վերանան, այնուամենայնիվ, այդ ավանդույթներն այսօր էլ լայն թափով շարունակում են բարգավաճել համակարգում: Ցավալին այն է, որ ինտրիգների գործընթացը հիմնականում ուղղորդվում եւ իրականացվում է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից, ովքեր իրենց նպատակներին հասնելու համար կարող են «փուռը տալ» ե՛ւ իրենց գործընկերներին, ե՛ւ ենթականերին, ե՛ւ, առհասարակ, ում ասես:

Նախագահական նստավայրին մոտ կանգնած աղբյուրներից մեզ հայտնի դաձավ, որ երկար ժամանակ է ոստիկանությունում լուռ պայքար է գնում բոլորովին վերջերս իր տան շքամուտքում սպանված ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Մհերյանի պաշտոնի համար: Մասնավորապես` ՀՀ փոխոստիկանապետ գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը Մհերյանի պաշտոնի համար ունի իր թեկնածուն` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանը: Հիշեցնենք, որ Անուբախ Համբարյանը գործունեություն է ծավալում մի մարզում, որտեղ աղմկահարույց բազմաթիվ հանցագործություններ են գրանցվել, որոնք մինչեւ այսօր բացահայտված չեն: Դժվար էլ` բացահայտվեն: Օրինակ` Լոռու մարզի դատախազի սպանությունը, Սպիտակ քաղաքում տեղի ունեցած սպանդը, որի արդյունքում սպանվեցին երեք քաղաքացիներ եւ այլն:

Մյուս թեկնածուն ոստիկանության պահպանության միավորման վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանն է: Սակայն, սրա համար էլ լոբբինգ է անում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դժվար թե Ալիկ Սարգսյանի ընտրությունը կանգ առնի Զախարյանի վրա. ժամանակին, երբ Զախարյանը Երեւանի Ներքին գործերի վարչության պետն էր, իսկ Սերգեյիչը նրա օպեր գծով տեղակալը, Զախարյանի «մուտիլովկաների» արդյունքում ներկայիս ոստիկանապետին Հայկ Հարությունյանը ազատեց աշխատանքից: Այնպես որ, հիմա ճիշտ ժամանակն է հին հաշիվները մաքրելու: Ի դեպ` Արամ Զախարյանի տեղափոխության համար «աշխատանքներ» է իրականացնում նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Տեր-Թովմասյանը, որը հույս ունի, թե Զախարյանին կտան փոխոստիկանապետի պաշտոնը, իսկ ինքը կզբաղեցնի պահպանության վարչության պետի աթոռը: Ընդգծենք սակայն, որ Արամ Զախարյանի եւ Արամ Տեր-Թովմասյանի ջրերը արդեն վաղուց մի առվով չեն հոսում, սակայն պաշտոնի համար մղվող ճակատամարտերում, նրանք չեն խորշում միասին համագործակցելուց: Պարզապես շահերն են համընկել: Ավելացնենք նաեւ, որ ժամանակին Արամ Տեր-Թովմասյանին ոստիկանի պատիվը արատավորելու համար հեռացրեցին համակարգից, սակայն Վլադիմիր Ռուշայլոյի միջամտությունից հետո (Արամ Տեր-Թովմասյանն ու Ռուշայլոն համակուրսեցիներ են եղել) Հայկ Հարությունյանը ստիպված եղավ իր իսկ կայացրած որոշումը բեկանել:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ծառայություններ