No 84 (իրավիճակ), Հունվարի 21 2010 թ., հինգշաբթի

ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ

«Որեւէ ողջախոհ մարդ իրավունք չունի իրեն թույլ տալ դատարանի վճռի նկատմամբ գնահատականներ ասել», անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դատավճռին՝ հայտարարել է Սամվել Նիկոյանը:

«ՉԻ» - Փաստորեն, ըստ Սամվել Նիկոյանի, Հայաստանում դատարանը սրբազան կովի պես բան է, իսկ հրապարակված վճիռները՝ անքննելի: Եվ սա՝ այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է ոչ միայն քննադատել վճիռները, այլեւ նույնիսկ սահմանված է, թե ինչպես պիտի բողոքարկվեն դրանք: Բայց խնդիրը միայն սա չէ: Արդեն երկու օր է, ինչ Հայաստանի տասնյակ քաղաքական գործիչներ (այդ թվում՝ իշխանական թեւից) գնահատականներ են հնչեցնում դատարանի որոշման վերաբերյալ, ու հանկարծ պարզվում է, որ ըստ Սամվել Նիկոյանի՝ այդ մարդիկ «ողջախոհ» չեն:

Ուշադրություն դարձրեք՝ պրն Նիկոյանը չի ասում, թե դատարանի վճռի վերաբերյալ չի կարելի սեփական կարծիք ունենալ: Կարծիք ունենալ կարելի է, բայց այդ կարծիքը բարձրաձայն արտահայտելը «ողջամիտ չէ»: Եվ պատկերացրեք՝ Սամվել Նիկոյանն իր տեսանկյունից միանգամայն իրավացի է. նա, որպես «ողջախոհ մարդ», միշտ աշխատել է բերանը փակ պահել, եւ արդյունքում՝ դարձել է ԱԺ փոխնախագահ: Ի՞նչ պակաս «ողջախոհություն» է:

ԿԱՐԳԱԽՈՍԸ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

«Մեզ մոտ տարակուսանք հարուցեց միայն «Փյունիկ» թիմի վարմունքը: Անհասկանալի էր՝ դա հայկակա՞ն, թե՞ աֆրիկյան թիմ է», հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկիտա Սիմոնյանը:

«ՉԻ» -Հիշեցնենք, որ «Փյունիկը» փոխարինող կազմով էր մեկնել Մոսկվա, երեք խաղ խաղացել ու երեքն էլ խայտառակ ձեւով պարտվել: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ «Փյունիկի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առանձնապես սովոր չէ մրցակցության, եւ նրան պատկանող «Փյունիկը» կարող է հաղթել միայն մի դեպքում՝ եթե հարկայինի աշխատակիցները մտնեին դաշտ ու հակառակորդ թիմի ֆուտբոլիստների ձեռքերը ոլորեին: Բայց խնդիրը միայն դա չէ:

Բանն այն է, որ հայկական ֆուտբոլում ընդհանրապես տարօրինակ բաներ են կատարվում: Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» ֆուտբոլային թիմն էլ, օրինակ, ուսումնամարզական հավաքների է մեկնել Անթալիա, այսինքն՝ ժամանակակից քաղաքական լեզվով ասած, գնացել է «ֆինանսավորելու թուրքական բանակը»: Ըստ երեւույթին հայկական ֆուտբոլի պատասխանատուները սխալ են հասկացել մեր ֆուտբոլիստների «Go, Armenia» կարգախոսը:

ամբողջ համարը...»»

No 84 (իրավիճակ), Հունվարի 21 2010 թ., հինգշաբթի

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ծառայություններ