154 (No 949 ((ինտերնետային No 1111)) Հունիսի 25 2010 թ., ուրբաթ

ԵՐԱԶԱՀԱՆ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Ինքն ու Արմեն Աշոտյանը խորհրդակցում են: Ամեն անգամ երբ իրենցից մեկնումեկը խելոք միտք է հայտնում, Սերժ Սարգսյանի՝ պատից կախված լուսանկարը ժպտում է եւ գլխով անում... «Պատկերացնո՞ւմ ես, Արմեն, մի հատ հեղուկ ունենայինք, որ ինչի վրա կաթացնեինք՝ աճեր: Տնտեսության վրա, դպրոցների մակարդակի վրա...», ասում է ինքը: «Հա, ինձ էլ շատ կօգներ», հոգոց է հանում Աշոտյանը ու շոյում գլուխը... «Լավ, Արմեն, դու կարդացած մարդ ես, բա ո՞նց բարձրացնենք դպրոցների մակարդակը», նորից հարցնում է ինքը: «Դե ճիշտն ասած՝ ես Վինի-Պուխն եմ կարդացել, այնտեղ փուչիկով են բարձրանում», նորից հոգոց է հանում Աշոտյանը: «Չէ, ես փուչիկ չունեմ, մի հատ շինարարության փուչիկ ունեի՝ գմփաց», ասում է ինքը: «Ես երկու հատ ունեմ, մի հատ կանաչ, մի հատ գալուբոյ, ո՞րը բերեմ», ուրախ տեղից ցատկում է Աշոտյանը: «Ի՞նչ գալուբոյ, արա՛, վրես կայֆեր ե՞ս բռնում, կանա՛չը բեր», գոռում է ինքը...

Պատկերը փոխվում է: «Ես փուչիկից կախվում եմ, վերեւ բարձրանամ, դու էլ տակը քայլի, ասա ա՜խ էս ոնց ա բարձրանում կրթության մակարդակը, էս ո՜նց ա բարձրանում...», հրահանգում է ինքը, թելից բռնվում ու բարձրանում վերեւ: Հասնում է փչակին... Պարզվում է՝ փչակ չի: Ներսում մի քանի հարյուր մեղուներ ցույց են անում օտարալեզու դպրոցների դեմ, ապա մեկը դուրս է գալիս, պտտվում շուրջը ու դիմում մյուսներին «էս ի՞նչ գալուբոյ բան ա»: «Արա, սրանք դալտոնիկ ե՞ն, կանաչն ու գալուբոյը չեն տարբերո՞ւմ», վերեւից հարցնում է ինքը: «Փուչիկի մասին չեն ասում», քթի տակ փնթփնթում է Աշոտյանը ու շարունակում ետուառաջ քայլել... «Արմե՛ն, վազի հրացան բեր», գոռում է ինքը... «Չերյոմուխա կլնի՞, շեֆ», պատասխանում է սա ու շարունակում կրկնել. «Ա՜խ, էս ոնց ա բարձրանում... ա՜խ, միջազգային մակարդակ...»: Այդ պահին որտեղից որտեղ հայտնվում է Վահան Հովհաննիսյանը: Նրան տեսնելով՝ Աշոտյանը փոխում է տեքստն ու սկսում երգել. «Հասնինք Սասուն, մտնինք Վան...»: Վահանը անկախ իրենից հանում է ատրճանակը եւ օդ կրակում: Փուչիկը պայթում է... Ինքը, ճյուղերին հարվածելով թրմփում է գետնին... Գը՛մփ... «Հայաստանի տնտեսության օրն ընկավ», գլուխը քորում է Աշոտյանը...

Արթնանում է Մինասի որմնանկարների աճուրդում:

ամբողջ համարը...»»

154 (No 949 ((ինտերնետային No 1111)) Հունիսի 25 2010 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

     
Ծառայություններ