173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ
ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՀԱՐՁԱԿՎԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ
Կարծես
թե արդեն իսկ ակնհայտ է, որ Ալմաթիում կայացած բանակցություններից ¥ավելի ճիշտ՝
ձախողումից¤ հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բոլորովին նոր իրավիճակ
է ստեղծվել։ Պարզ ասած՝ կողմերը ,չորովե մերժել են փոխզիջումները, եւ ամեն մեկն
իր դիրքորոշումն է պնդել։ Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է, բայց այս պահին շատ ավելի
կարեւոր է այն հարցադրումը, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ է սպասվում առաջիկայում։
Տարբերակներն այստեղ մի քանիսն են։
1. Բանակցությունները ,ծուլորենե շարունակվում են, մի քանի ամիսը մեկ արտգործնախարարները
հանդիպում ու մի երկու ժամ զրուցում են, տարբեր միջազգային կառույցներում հայ եւ
ադրբեջանցի պատվիրակներն իրար կճմտում են եւ այլն, բայց դրա արդյունքում որեւէ
առաջընթաց չի արձանագրվում։ Ի վերջո գերտերությունների համբերությունը սպառվում
է, նրանք մեծացնում են ճնշումը կողմերի վրա, ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվում,
որից հետո բանակցությունները ձգձգվում են եւս մի քանի տարի։
2. Ադրբեջանն աստիճանաբար կոշտացնում է իր դիրքորոշումը, բայց իրականում ընդամենը
սպասում է ավելի հարմար պահի՝ պատերազմ սկսելու համար, իսկ ,ամենահարմար պահըե
երեւի 2010-13 թվականներն են, որովհետեւ հենց այդ տարիներին են հայկական բանակ
զորակոչվելու ,մութ ու ցուրտ տարիներինե ծնվածները ¥այսինքն՝ բանակի համալրման
խնդիր ենք ունենալու¤, հենց այդ տարիներին է Հայաստանի տնտեսության վիճակը ծանրանալու
¥արտաքին պարտքի սպասարկման առումով ¤ եւ այլն։
3. Ադրբեջանը պատերազմը վերսկսելու է շատ ավելի շուտ՝ համարելով, որ արդեն բավականաչափ
հզոր է ղարաբաղյան խնդիրը զենքի ուժով լուծելու համար։
Ըստ էության, այս երեք տարբերակներից միայն առաջինն է քննարկման արժանի։ Բայց ոչ
թե այն պատճառով, որ ավելի հավանական է, այլ որովհետեւ երկրորդ եւ երրորդ տարբերակների
դեպքում քննարկելու բան չկա. հենց որ ադրբեջանցիները սկսեն պատերազմը, ամեն մեկս
պիտի մի թվանք վերցնենք ու գնանք պատերազմ, էլ ի՞նչ կա այդտեղ քննարկելու։ Խնդիրն
ընդամենը այն է, որ առաջին տարբերակի դեպքում եւս ամենայն հավանականությամբ ամեն
ինչ հանգեցնելու է պատերազմի։ Եթե նույնիսկ համաձայնագիրը ստորագրվի, ու դրա կետերը
սկսեն կատարվել ¥տարածքներից մեկ-երկուսի հանձնում, փախստականների վերադարձ¤, ի՞նչը
պիտի ադրբեջանցիներին խանգարի կեսից ընդհատել գործընթացը եւ պատերազմ սկսել։ Վախենում
եք պատճառ չգտնե՞ն։ Այնպես որ, պատերազմն ըստ երեւույթին իսկապես անխուսափելի է։
Մնում է հուսալ միայն, որ պատերազմի արդյունքում խնդիրը վերջնականապես կլուծվի,
եւ ոչ թե կհետաձգվի անորոշ ժամանակով։
Պարզ ասած, ղարաբաղյան խնդիրը լուծվելու է կամ Կոսովոյի, կամ Հարավային Օսիայի
տարբերակով։ Կոսովոյի տարբերակը գիտեք. Սերբիան Ալբանիայից շատ ավելի հզոր էր,
բայց Կոսովոյի ալբանացիները մինչեւ վերջ դիմացան ¥բնականաբար՝ Արեւմուտքի օգնությամբ¤
եւ ի վերջո միջազգայնորեն ճանաչվեցին որպես անկախ պետություն։ Հարավային Օսիայի
տարբերակը շատ ավելի ծանր է, բայց՝ շատ ավելի իրատեսական ¥հաշվի առնելով տարածաշրջանային
առանձնահատկությունները¤։ Հիշո՞ւմ եք այդ տարբերակը։ Վրաստանի իշխանությունների
նյարդերը չդիմացան, նրանք հարձակվեցին ու համարյա հիմնովին ավերեցին Ցխինվալին,
հետո ռուսները ,միջամտեցինե, վերականգնեցին ,ստատուս-քվոնե եւ ճանաչեցին Հարավային
Օսիայի անկախությունը։ Եթե ադրբեջանցիների նյարդերը չդիմանան, եւ նրանք հարձակվեն
Ղարաբաղի վրա, նման տարբերակը չի բացառվում։ Ափսոս միայն, որ Ղարաբաղում ռուսական
զոքեր չկան, մեր առջեւ էլ ոչ թե Ռուսաստանի թշնամի Վրաստանն է, այլ Ռուսաստանի
ռազմավարական գործընկեր Ադրբեջանը։
Այնպես որ՝ մեզ Կոսովոյի տարբերակն է ձեռնտու։ Ափսոս միայն, որ առայժմ որեւէ երկիր
ցանկություն չունի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Հաջորդ պատերազմից հետո երեւի կճանաչեն։
Բայց դրա համար անհրաժեշտ կլինի նախ հաղթել այդ պատերազմում։ Դրա համար ենք ասում
,ինչքան շուտ հարձակվեն՝ այնքան լավե։
173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ