173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ
ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԷՇԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ
Հյուսիսային Իրաքում ստեղծվել է նոր կուսակցություն՝ ,Ավանակե
անվանումով։ Կուսակցության նախագահը հայտարարել է, թե ավանակները նույնպես իրավունքներ
ունեն, որոնք ենթակա են պաշտպանության։
«ՉԻ» - Էշերի կուսակցություն ստեղծելու գաղափարն ինքնին վատը
չէ, բայց կարծում ենք՝ չարժե այդ ուսանելի փորձը կիրառել Հայաստանում։ Բանն այն
է, որ դա հերթական անգամ կարող է պառակտել քաղաքական դաշտը, որովհետեւ ներկայումս
Հայաստանում գործող առնվազն մեկ տասնյակ կուսակցություններ կարող են միանգամայն
արդարացիորեն հավակնել ,Էշերի կուսակցությունե անվանումը կրելու պատվին։ Բացի այդ
էլ, դա էապես կխաթարի կուսակցությունների բիզնեսի բնականոն զարգացումը։ Ո՞րն է
այդ բիզնեսը. ստեղծվում է ինչ-որ կուսակցություն, որը մի երկու ամիս ,ակտիվ գործունեություն
է ծավալումե ու ինչ-որ պահի մատչելի գներով սատարում իշխանություններին։ Հիմա պատկերացրեք՝
հայտարարվում է, որ ,առաջիկա ընտրություններում Էշերի կուսակցությունը սատարում
է Սերժ Սարգսյանին...ե։ Սիրուն բան չի ստացվի, չէ՞։
Այնպես որ, լավ կլինի ձեռնպահ մնալ իրաքյան փորձի կիրառումից։
ՎԱՐՁՈՎ Է ՏՐՎՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել է,
թե Հայաստանը պիտի ձգտի ստանալ Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ դրանք վարձակալությամբ
տրամադրել քրդերին։
«ՉԻ» - Փայլուն ծրագիր է։ Մենք, փաստորեն, այդ տարածքները թուրքերից
վերցնում ենք ու վարձով տալիս ենք այն նույն քրդերին, ովքեր հիմա այդ տարածքների
վրա ,ձրիե ապրում են։ Վերջ, խնդիրը լուծված է։ Մնում է միայն թերթում հայտարարություն
տալ. ,Շտապ վարձով է տրվում պատմական հայրենիք՝ բոլոր կոմունալ հարմարություններով։
Հարմար է անկախ պետություն ստեղծելու կամ այլ գործունեության համար։ Գինը՝ պայմանագրայինե։
Թուրքերն, իհարկե, այդ տարածքները սիրով կտան մեզ ¥չեք կասկածում, չէ՞¤, բայց ի՞նչ
կլինի, եթե քրդերը հրաժարվեն վճարել վարձը։ Մի անհանգստացեք, դրա լուծումն էլ կա։
ԴԱՀԿ աշխատակիցներին կուղարկենք՝ վարձակալներին կվռնդեն։ Եղած-չեղած՝ 15 միլիոն
մարդ են։
173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ