173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ԵՐԱԶԱՀԱՆ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Ամառ։ Սեւանա լիճ։ Ինքը ,Հարց չկա, շեֆե շարժման եւ ,Հլը շուշուտ էկեք տունե ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանգստանում է լողափին։ Հագին ծաղկավոր զրահաշորտիկ է ¥թիկնապահներն են պարտադրել¤, իսկ չստիկները հագեցած են հակաահաբեկչական սենսորային սարքավորումներով... Հանգիստ զրուցում է ջահելների հետ, բայց ուշքն ու միտքը քիչ հեռվում կարտ խաղացողների կողմն է։ Մի քանի մետր այն կողմ Տիգրան Սարգսյանը, համարյա նույնպիսի շորտիկ հագած, նստել է գետնին եւ հովանոցի ծայրով ավազի վրա վիճակագրական թվեր է նկարում ու բարկացած ջնջում... ,Հարց չկա, շեֆե շարժման ակտիվիստները, տեսնելով ,Հայլուրիե տեսախցիկը, երգում են. ,Կարմիր արեւ, կապույտ երկինք, փոքրիկ տղան նկարե՜լ է...ե։ ,Ստոր հերյուրանքներ ենե, մեխանիկորեն փնթփնթում է Տիգրան Սարգսյանը ու շարունակում թվեր նկարել, ապա, լսելով ջահելների ծիծաղը, շտապում է բացատրել. ,Նկարելու մոմենտով չեմ ասում, կապույտի մոմենտով եմ ասումե։

Օգտվելով առիթից՝ ինքը հեռանում է ջահելներից ու մոտենում թուղթ խաղացողներին։ Սկսում է հուզվել, ձեռները քոր են գալիս, ուզում է գոռալ ,ստավկան բարձրացրո՛ւե, բայց տեսախցիկը նկարում է... Ինքն իր դեմ պայքարելով՝ մի կերպ հեռանում է... Ահա ինչ-որ մեկը, ափին նստած, ձուկ է որսում։ Մոտենում է... Պարզվում է՝ Արտյուշա Շահբազյանն է։ ,Այ տղա՞, բա ձկան որսը արգելված չի՞ե, ծիծաղում է ինքը... ,Շեֆ, իմ համար ափին նստած էի, մի հատ ձուկ կարթը ձեռին ջրից դուրս եկավ հարձակվեց վրասե, կմկմում է սա ու շփոթմունքից սկսում սատարել իրեն։ Ինքը կարթը խլում է նրա ձեռքից ու ջուրը նետում։ Ըհը՛, ոնց որ թե բռնվեց... Քաշում է... Այդ է, որ կա. ոսկե ձկնիկ է։ ,Առաջինը մի կալոդ կարտ կուզեմ, որ մեջը մենակ տուզեր լինեն, երկրորդը կուզեմ...ե, տենդագին մտածում է ինքը... ,Բա՛ց թող ինձ, Սե՛րժ Ազատիչե, շշնջում է ձուկը, ու հենց այդ պահին ախրաննիկները հարձակվում են ձկան վրա, ու՝ քացով պոչկեքին, դուբինկաներով գլխին... ,Էս ի՞նչ արիք, արա՛ե, գոռում է ինքը։ ,Շեֆ, դե որ ասեց բաց թող ինձ, մեզ թվաց՝ քաղբանտարկյալ ա, էկանք դաբիտ արինքե, կմկմում է թիկնապահներից մեկը...

Արթնանում է կարճատեւ արձակուրդի շրջանակներում։

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ