173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ
ԼՈՒՐԵՐ
ՃԱԿԱՏԱԳՐԻՑ ՉԵՍ ԽՈՒՍԱՓԻ
Ջալալաբադում ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբայրը`
Ահմադ Բակիեւը։ Հատուկ գործողությունն իրականացվել է հուլիսի 21-ի երեկոյան` խիստ
գաղտնիության պայմաններում։
Ահմադ Բակիեւը ձերբակալվել է բազմահարկ շենքում իր կողմից վարձակալած բնակարանում։
Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, միջէթնիկ
թշնամանք հրահրելու, ինչպես նաեւ զինված խմբավորումներ ձեւավորելու համար։ Իրավապահների
տեղեկացմամբ, Ղրղզստանի նախագահի ձերբակալված եղբոր մոտից, բացի զենքից, կեղծամ,
ինչպես նաեւ դնովի բեղեր եւ մորուքներ են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է News.am-ը,
Ահմադ Բակիեւը սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ։
Բացի Ահմադ Բակիեւից, հետախուզման մեջ են նաեւ Ղրղզստանի նախկին նախագահի եւս երկու
եղբայրները` Ժանիշը եւ Կանիբեկը, ինչպես նաեւ նրա որդին` Մաքսիմը։ Նրանց հայտնաբերողներին
պարգեւ է խոստացված։
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՆԱԽ ՀԱՎՆ Է ԱՌԱՋԱՑԵԼ
Բրիտանացի գիտնականները վերջապես լուծել են հնագույն դիլեմաներից մեկը` ,հավն է
առաջացել ձվից, թե ձուն` հավիցե։ Մասնագետները միահամուռ եզրահանգել են, որ, այնուամենայնիվ,
հավն է առաջնայինը. այս մասին գրում է Deily Express-ը ։ Բազմադարյա հարցին պատասխանել
հաջողվել է Շեֆիլդի եւ Ուորիկի համալսարանների գիտախմբին։ Հեկտոր կոչվող համակարգչի
օգնությամբ նրանք մոդելավորել են հավկիթի կեղեւի ձեւավորման ընթացքը եւ եզրակացրել,
որ կեղեւի առաջացման մեջ գլխավոր դերը կատարում է օվոկլեդինին սպիտակուցը, որն
արտադրվում է հավի ձվարաններում։ Առանց դրա հավկիթ չի կարող առաջանալ, քանի որ
այդ սպիտակուցը ձվի կեղեւի առաջացման կատալիզատոր է եւ նպաստում է կալցիումի կարբոնատի
վերափոխմանը կալցիտի բյուրեղի։ Իսկ դա հանգեցնում է կեղեւի ամրացմանը եւ ծառայում
է հավի սաղմի լիարժեք պաշտպանությանը։ ,Այս պրոտեինը հայտնի էր վաղուց, սակայն
նրա անմիջական կապը կեղեւի ձեւավորման հետ պարզվել է միայն հիմա։ Հետաքրքիր է,
որ թռչունների տարբեր տեսակների մեջ հանդիպում են այս սպիտակուցի տարբեր տեսակները,
բայց իրենց գործառնությամբ դրանք նույնական ենե` ասում է Քոլին Ֆրիմենը։ Այնպես
որ, որպես անլուծելի խնդրի օրինակ, այսուհետ հարկ կլինի հրաժարվել ,Սկզբում հա՞վն
է առաջացել, թե ձունե բազմանշանակ հարցից եւ ուրիշ օրինակ գտնել, քանի որ այս հարցն
արդեն անպատասխան չէ։
173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ