173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ՍՈՎԱԾ ԷԻՆ ՄՆԱՑԵԼ

ՈՒՄ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԵԼ ԱՍԵԼՈՒ` ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեկ Չարենցավանի թերթի կրպակներից ,հավաքվելե է ,Չորրորդ ինքնիշխանությունե եւ ,Հայկական ժամանակե թերթերի խմբաքանակը։ Կրպակի աշխատակիցների պատմելով` առավոտյան իրենց են մոտեցել ինչ-որ մարդիկ եւ գումարով գնել են թերթերը։

Նախօրեին` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվել էր Չարենցավանի բնակիչ 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը, եւ վերոնշյալ թերթերը իրենց երեկվա համարում անդրադարձել էին դատավարությանը։ Թերթերը ,հավաքելուե նախաձեռնությունն, ամենայն հավանականությամբ, կապված է եղել հենց Խալաֆյանի դատավարության հետ։

Բանն այն է, որ վերջին դատական նիստին դատարանում որպես վկա հարցաքննվեց Չարենցավանի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանը։ Մարդ, որն անհասկանալի պատճառներով չի հայտնվել մեղադրյալի աթոռին, մինչդեռ վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել Խալաֆյանին ապօրինի բերման ենթարկելու եւ բաժնում երիտասարդին առանց իրավական որեւէ կարգավիճակի 9 ժամ շարունակ պահելու մեջ։ Չարենցավանում Սամվել Տոնոյանին շատերն են ճանաչում. նա մարզի ,մինիե ,ֆեոդալներիցե է, որի անձնական կյանքի եւ մասնագիտական գործունեության աղաղակող եւ խայտառակ պատմությունների մասին չարենցավանցիները կարող են խոսել ժամերով։ Չի բացառվում, որ թերթերը ,գնվել ենե հենց նրա ցուցումով, որպեսզի ,համերկրացիներըե տեղյակ չլինեն, թե ինչ է նա խոսել դատարանի դահլիճում։ Չխորանալով նրա տված վկայության մանրամասների մեջ` ընդգծենք, որ Տոնոյանն իր նախաքննական ցուցմունքում գրել է, որ Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Վահանին, ապա նրան ծեծի է ենթարկել։

Տոնոյանը նախօրեին դատարանի դահլիճից պարզապես փախուստի դիմեց։ Երբ նա ավարտեց վկայությունը եւ դուրս եկավ դահլիճից, փորձեցինք մոտենալ նրան եւ մի քանի հարցեր տալ։ Դատական կարգադրիչները, սակայն, նրան շրջապատած ներքեւ էին իջեցնում դատարանի աստիճաններով։ Դատարանի շենքից դուրս գալով` Տոնոյանը համարյա վազելով փախչում էր մեզանից։ ,Ինչո՞ւ չեք կանգնում. մենք հարցեր ունենք Ձեզ տալուե, բղավեցի նրա հետեւից։ ,Ես չեմ ուզում քո հարցերին պատասխանել` էղա՞վե, հնչեց պատասխանը։ Ոստիկանները մոտեցան ինձ եւ խնդրեցին ներս գնալ. տեսարանին ականատեսներն էլ ասացին, որ իրենք լսել են, թե ինչպես է Տոնոյանը հրահանգել ոստիկաններին` ,Չթողեք ինձ մարդ մոտենաե։ Իսկ մեզ ընդամենը հետաքրքրում էր, թե ինչ կասի Տոնոյանը, երբ հարցնենք` լուրեր են շրջանառվում, որ ողբերգության օրը Վահանի հետ միասին գողության կասկածանքով բաժին բերված մյուս տղաների ծնողներից Տոնոյանը կաշառք է պահանջել՝ գործին ընթացք չտալու համար։ Պահանջված ,մաղարիչիե գումարը կազմել է մոտ 5000 ԱՄՆ դոլար։

Ի դեպ` Վահանը 9 ժամ շարունակ ապօրինաբար պահվել է ոստիկանության բաժանմունքում. մյուս տղաները` եւս։ Ի՞նչն է եղել պատճառը, որ ժամեր շարունակ ,գործը տեղից չի շարժվելե. գուցե ծնողներին ժամանակ է տրված եղել` հայթայթելու այդ 5000-ական դոլարները եւ փակելու գողության պատմությունը։ Թե ով է Սամվել Տոնոյանի թիկունքը, եւ ով է սատարում նրան` ,ջրից չոր դուրս գալուե գործընթացում, կփորձենք պարզել առաջիկայում։ Մինչ այս փաստենք, որ Չարենցավանում ,կրիմինալե համբավ ունեցող Սամվել Տոնոյանը շարունակում է աշխատել ոստիկանությունում, եւ սա այն դեպքում, երբ նրա վերադասին ՀՀ ոստիկանապետը Խալաֆյանի գործով հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ Ի՞նչն է խանգարել Ալիկ Սարգսյանին հանուն արդարության անել գոնե նվազագույնը` աշխատանքից հեռացնել մեկին, ով ի պաշտոնե գլխավոր պատասխանատուն է բաժնի օպերատիվ իրավիճակը իր վերահսկողության տակ պահելու մասով։

Ի դեպ` Ալիկ Սարգսյանը Խալաֆյանի դեպքից ժամեր անց հայտարարեց, որ ոստիկանությունում նրան ոչ ոք չի խոշտանգել, ապա ստիպված եղավ հրապարակային ներողություն խնդրելու` ասելով, թե իրեն սխալ եւ սուտ տեղեկություններ են հաղորդել։ Սխալ եւ սուտ տեղեկություններ տվող առաջին մարդը եղել է Սամվել Տոնոյանը, որը խեղաթյուրված փաստեր է հայտնել իր անմիջական ղեկավար` Չարենցավանի այն ժամանակվա ոստիկանապետ Հեբոյանին, վերջինս իր հերթին այդ փաստերը փոխանցել է Կոտայքի մարզային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանին, նա էլ` Ալիկ Սարգսյանին։ Արդյունքում` Հեբոյանը ազատվել է աշխատանքից, իսկ Տոնոյանն ավելի է ,արմատավորվելե ոստիկանությունում։

Հիմա անդրադառնանք Սամվել Տոնոյան ,մինիե ,ֆեոդալինե։ Լուսանկարներում պատկերված է նրան պատկանող օբյեկտների մի մասը։

Տարածքը, որտեղ գործունեություն է ծավալում ,Ալեն-Հելենե հարսանյաց սրահը, պատկանում է Տոնոյանին։ Վերջինս տարածքը վարձակալությամբ հանձնել է սրահի տնօրինությանը։ (Նկար 1)։

,Ալեն-Հելենե-ի դիմաց` թիվ մեկ դպրոցի հարեւանությամբ, գործում են տարբեր խանութներ` մեքենայի պահեստամասերի եւ բանջարեղենի։ Այս տարածքը եւս պատկանում է Տոնոյանին, որը նա վարձակալական հիմունքներով տրամադրել է առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Ի դեպ` Տոնոյանը շուտով այդ տարածքում եւս մեկ խանութ-տաղավար ,կհանձնի շահագործմանե։ (Նկար 4)։

Սամվել Տոնոյանն իր տան դիմաց կառուցել է շինություն` ,գարաժներիե համալիր։ Դրանցից առայժմ մեկում միայն գործում է ավտոլվացման կետ։ Մնացածները դեռեւս փակ են։ Մեր տեղեկություններով, Տոնոյանի շինթույլտվությունը եղել է ավելի քիչ տարածքի մասով, մինչդեռ մենթը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, կարողացել է առանց համապատասխան փաստաթղթերի ինքնակամ մեծացնել շինարարության համար հատկացված տարածքը։ (Ընդամենը երկու ,գարաժիե շինթույլտվություն է եղել, մինչդեռ, ինչպես տեսնում եք, լուսանկարում դրանք 5-ն են)։ (Նկար 2)։

Այս շինությունը եւս պատկանում է Սամվել Տոնոյանին. այստեղ դարբնոց է, որտեղ երկաթյա տարբեր իրերի պատվերներ են իրականացնում։ (Նկար 3)։

Ինչպես տեսնում եք, ,բազմաչարչարե մենթը նաեւ փողատեր է, եւ նաեւ այս պատճառով է, որ կարողանում է անպատժելիության մթնոլորտում ,բարգավաճելե։ Դեռեւս կարողանում է... գուցե մոտ ապագայում նա Չարենցավանից փախուստի դիմի ճիշտ այնպես, ինչպես նախօրեին դատարանից փախավ։ Չարենցավանցիներն ավելի լավ կիմանան տեղական ֆեոդալներին պատժելու ձեւերը։

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ