173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ԼՐԱՀՈՍ

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքն անկողմնակալ չի քննվում։ Այս մասին երեկ հայտարարել են դպրոցի նախկին սաների փաստաբան Տիգրան Հայրապետյանն ու ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը` նշելով, որ իրենք հենց սկզբում դեմ են եղել, որ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործն արագացված կարգով քննվի։ Համոզված լինելով, որ մանկապիղծ ուսուցչի նկատմամբ սահմանված պատժաչափը քիչ է` դպրոցի նախկին սաներ եւ գործով տուժողներ ճանաչված Հասմիկ Սինանյանի եւ Դիանա Ամիրխանյանի բողոքի հիման վրա փաստաբանները վերաքննիչ 2 բողոք են ներկայացրել։ Սակայն մեծ է եղել նրանց զարմանքը, երբ վերջին նիստում դատարանն ընթերցել է Դիանա Ամիրխանյանի եւ նրա մոր դիմումը, որով նրանք հրաժարվել են վերաքննիչ բողոքից։ Փաստաբանները կարծում են, որ նման որոշման պատճատը Դիանայի նկատմամբ գործադրված ճնշումներն են եղել։ ,Օրեր առաջ հեռախոսազանգ ունեցանք Դիանա Ամիրխանյանի հետ։ Երեխան բավական ահաբեկված ձայնով պատմում էր, որ զանգել են իրեն Երեւանի քննչականից, ասել են` էդ ի՞նչ բողոք ես ներկայացրել, հլը վաղը դու եւ մամադ կգաք ոստիկանություն։ Մենք ասել ենք` դիմիր փաստաբանիդ։ Հետո իմացանք, որ նրանք նման դիմում են գրելե, երեկ պատմել է Մարիամ Սուխուդյանը։ Դատական նիստի ժամանակ, երբ փաստաբաններից մեկն ասել է, որ իր ունցած տեղեկություններով Դիանա Ամիխանյանին կանչել են ոստիականություն, որից հետո ի հայտ է եկել այդ դիմումը, նրան լռեցրել են։ ,Ես փորձեցի հայտարարությամբ հանդես գալ, ինձ թույլ չտվեցին։ Իսկ վերջում դատավարության բոլոր կողմերի կարծիքները հարցրին, բայց տուժողների ներկայացուցիչների կարծիքը` ոչ։ Այսինքն` բացահայտ ոտնահարվեցին մեր իրավունքները, եւ այնպիսի տպավորություն էր, որ դատարանն ուղղորդված հրահանգներ է կատարումե, ընդգծել է Հայրապետյանը։ Դատական նիստն անորոշ ժամանակով հետաձվել է։ Փաստաբանները չեն բացառում, որ դա արվել է, որպեսզի ուժային կառույցները փորձեն գտնել մյուս տուժողին` Հասմիկ Սինանյանին եւ ստիպեն նրան հրաժարվել իր դիմումից։

ԱՄՆ կառավարությունը 2.8 մլն դոլար կհատկացնի Հայաստանի իրավապահ մարմիններին։ Երեկ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 11-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Նամակ-համաձայնագիրը կնքվել է 2001թ. հունիսի 11-ին, եւ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իրավապահ մարմինների հնարավորությունների զարգացման նպատակով հատկացրել է շուրջ 11 մլն դոլարի աջակցություն։ Արդյունավետ համագործակցության զարգացմանն է ուղղված նաեւ ստորագրվելիք 11-րդ լրացումը, որով նախատեսվող աջակցության համար ԱՄՆ կառավարությունը հատկացնում է 2.875.284 ԱՄՆ դոլար։

Երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարել է եւս 7 թվային մրցույթ` 7 մարզային կայանների համար։ Հիշեցնենք, որ երեւանյան եւ համապետական հեռուստահեռարձակողների 18 մրցույթները, որոնցից 3-ը մարզային սփռման համար, հայտարարվել են մի քանի օր առաջ։ Այսպիսով, մրցույթների հայտարարման գործընթացն ավարտված է։ Հանձնաժողովն երեկ 5 րոպե տեւողությամբ նիստում միաձայն հաստատել է կարգը եւ հայտարարել է մրցույթը։ Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ ,Ա1+ե-ի հարցին, թե ինչու չեն նշվում այն հաճախությունները, որոնց վրա հայտարարվում է մրցույթ, Գրիգոր Ամալյանը պատասխանել է. ,Մրցույթները հայտարարվում են թվային ցանցով հեռուստահեռարձակում իրականացնելու համար, իսկ թվային ցանցում հեռարձակումն իրականացվելու է մուլտիպլեքսներով եւ որեւէ մեկ հեռուստաընկերության առանձին վերցրած հաճախություն չի հատկացվում, մի հաճախության վրա գործում են մի քանի հեռուստաընկերություններե։ Իսկ որո՞նք են այն 4 հաճախությունները, որոնք թվայնացվելու են (4 հեռուստաընկերություն փակվելու է - խմբ.) ,Ա1+ե-ի հարցին Գրիգոր Ամալյանը չի պատասխանել` խորհուրդ տալով դիմել Կապի եւ տրանսպորտի նախարարություն։ Ի դեպ` վերահեռարձակողների պարագայում որեւէ սկզբունք չկա, թե հատկապես ինչպիսի հեռուստաալիքի վերահեռարձակում առաջարկողին կտրվի առավելություն։ ՀՌԱՀ նախագահը հիշեցրել է, որ ըստ օրենքի, կոտենտային, բովանդակային քննարկում չի լինելու եւ այսօր հնարավոր չէ ասել, թե հանձնաժողովը որ վերահեռարձակմանը կտա առավելություն։ Բայց հաշվի կառնվեն որոշ չափորոշիչներ. ,Վերահեռարձակող ընկերությունը չի բավարարվում զուտ պայմանագիր կնքելով, նա ունի իր տեխնիկական կազմը, ունի իր աշխատակիցները, վերահեռարձակումը զուտ տեխնիկական գործընթաց չիե, ասել է Ամալյանն ու նկատել, որ պակաս կարեւոր չի լինելու նաեւ վերահեռարձակող ընկերության ֆինանսական վիճակը։

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ