173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ՉԻՆ ՄԱՉԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ

Հայաստանում ով էլ իշխանության գա, ով էլ մնա, ով էլ չընտրվի, այլ նշանակվի, ընտրակաշառքվի, ով էլ, ով էլ, ով էլ... ելքը վիճակը նույնն է լինելու ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ձեւավորվել է ու զըմփ այս է` մի քանի տարի է հա ընկնում է գլխներիս հայրենի քաղաքական երկնքներից ու ժողովրդին էլ ներշնչում են, ու ժողովուրդն էլ զըմփ-ի ու ներշնչման արանքում թութակի պես կրկնում է, քանի որ թե իշխանությունից, թե ընդդիմությունից է լսել նույն այս զըմփ-ապուշությունը։

Առհասարակ ինչպես կարելի է լինել քաղաքական գործիչ, ուժ կամ միավոր ու սա պնդել։ Առհասարակ ու առավել եւս` ինչպես կարելի է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ լինել, այն էլ ՌԱԴԻԿԱԼ, ու սա պնդել։ Որ կարելի է արտյուշա շահբազյան, դաշնակ, հանրապետական, կոալիցիա լինել ու անհայրենիք, հիմար տականքություններ դուրս տալ` ապահովելու համար սեփական անմեղսունակ կառավարման հարատեւման տեսլականները` հասկանալի է ու ,ներելիե, բայց ընդդիմությո՞ւն, ժողովուրդ լինելո՞վ...

Նույնն է թե ասես` էս ինչի կինը գեղեցկուհի է, բայց դժբախտ է ամուսնու հետ, քանի որ ամուսինը բարոյագեղագիտական անհամատեղելիության մեջ է նրա հետ, ֆիզիկական ագրեսիվ նկրտումներով նրան շարունակ խոյահարում է ու բացի այդ` կինը նրան չի սիրում, իսկ նա կնոջը նույնիսկ սեռապես չի կարողանում բավարարել, քանի որ ՀԻՄԱՐ Է,..բայց եթե այդ գեղեցկուհի կինը նրանից բաժանվի, իր սրտով, գլխով, նյարդերով իրեն համապատասխան մեկին գտնի, սիրի ու միանա նրան, էլի բան չի դառնա, չի ստացվի, որովհետեւ ով էլ գա` նույնն է լինելու։ Այդպե՞ս է։ Այդպե’ս է ու հիմարություն է։

Իշխանության ու իշխանափոխության, ընտրությունների ու ժողովրդավարության ողջ իմաստը գոնե չարյաց փոքրագույնը գտնելն է, գոնե շանս ստանալը, լավագույնը ապահովելն է եղածից։ ԵՂԱԾԻՑ։ Հիմա հայտնվել են ու ասում են` նո՛ւյնն է, ախպե՛ր։ Այսինքն, հենց իրենց գոյության իմաստը, գոյությունն են ժխտում։ ԲԱ ԴՈՒՔ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՔ։ Ո՞ՒՄ ԵՔ ՊԵՏՔ։

Արդարացիության համար պիտի ասեմ, որ պնդումներն այս ժողովրդական եւ ընդդիմադիր, առավել հայ-թուրքական հարաբերություններին ու Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ու գերտերությունների հետ երկրիս հարաբերություններին են վերաբերվում, բայց բերանից-բերան-ականջից-ականջ են անցնում ու դառնում օրվա հանցագործ իշխանիկների ,կոալիցիայիե մշտնջենականության պատրանքի երաշխավորը։ Քանի որ եթե հայտարարում ես` մինչեւ Թուրքիայի հետ չլուծվի, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ Ռուսաստանը չասի ու ԱՄՆ-ն չասի ու ԵՄ-ն չասի... ապա մոռանում ես ԻՆՉՊԵՍ-ը այդ ամենի, ՈՐԱԿՆ ես մոռանում այդ ամենի կատարման, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ես մոռանում ու նրբին շեշտադրումները...էլ չեմ ասում, որ լեգիտիմության, ժողովրդի աջակցության, սոցիալական խնդիրների, Մարտի մեկի, Հոկտեմբերի 27-ի, քաղբանտարկյալների մասին ես մոռանում։ Ստացվում է, որ հրապարակավ ԿԱՂԱՊԱՐԻՑ ԵՍ ԽՈՍՈՒՄ, պապյե մաշեից, գիպսից, փուչ, անբովանդակ կողմից ես խոսում, որովհետեւ...

Որովհետեւ, օրինակ, օրվա իշխանությունների ինտելեկտուալ-կանխազգացումային ռեսուրսը զերո է, կադրային բանկը զերո է, լեգիտիմության աստիճանը զերո է...

Որովհետեւ պարզապես փչացած է ու հիմար է օրվա իշխանությունը, ու երբ դու ասում ես ՈՎ ԷԼ ԳԱ..., դու պարզապես իշխանության ՓիԱր-ն ես անում ու քո լուման ներդնում երկրիս ցմրուր ավերման ,արգասավորե գործում։

Որովհետեւ, եթե հանկարծ, Աստված չանի, հաջողի օրվա իշխանությունը եւ ,բացի սահմանները Թուրքիայիե հետ, ու նորից` ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ, ու ,լուծի Ղարաբաղի հարցըե այնպես, ինչպես ,միայնե ինքն է կարող` իր ներուժին ու ռեսուրսին հարիր որակով ու բովանդակությամբ` ԴԱ ԱՐԴԵՆ ԿԼԻՆԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՎԵՐՋԱԿԵՏԸ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ։

Որովհետեւ, եթե հանկարծ Աստված չանի, հաջողի Ռուսաստանի Դաշնությունը միանձնյա դերակատարում ստանձնել Այսրկովկասում, եւ ԱՄՆ-ն, օրինակ, ռեալ ձեռք քաշի այս կողմերից /Եվրոպան ձեզ նվեր/, ապա վելիկոռուսական բթամտության /Վանո/ եւ նոմենկլատուրային բանդիտիզմի /նորից Վանո/ այնպիսի փառահեղ էքստրեմալ սավառնումների ականատես կդառնանք, որ Սովետի օրով էլ չէինք տեսել։

Որովհետեւ կա Վրաստան, եւ կարծես թե ցատկերով է կարգի գալիս ու առաջ ընթանում։ ՈՒ Սահակաշվիլու իրարամերժ ու փողկապ ծամող, հայատյաց ու կնամոլ ողջ անհեթեթությամբ հանդերձ ՀԱՄԱԿԱՐԳ Է ԳՈՐԾՈՒՄ այնտեղ ու պետականության հոտ է գալիս։ Ու Ռուսաստանն այլեւս սակավ ազդեցություն ունի այնտեղ։

Որովհետեւ Արեւմուտքից ու ռուսներից նավթի ու գազի շանտաժով իր ,հավերժումըե ապահովող ալիեւյան կլանը ՉԻ ԿԱՐՈՂ հավերժել իրականում, եւ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ օրը գա` Ադրբեջանն ինքն է Գորդյան հանգույցի պես կտրելու ղարաբաղյան թնջուկը, որ ազատվի այդ լծակից` ճանաչելու է, տալու է, աչքից կորցնի։ Ահա ձեզ եւս մի զարգացման ,լուծմանե տարբերակ։

Հնարավո՞ր է այս ամենը։ ՄԻԱՆԳԱՄԱ՛ՅՆ.զգույշ է պետք վարվել իրականության հետ, զգույշ է պետք ու հանգամանորեն է պետք բացահայտել ճշմարտությունները, մանրամասն է պետք ծամել, մարսել ու մարսեցնել հանրությանը։ Պատասխանատվության ու խաղի օրինական, բարոյական կանոնների խնդիր է սա։

Մ.Մ.

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ