173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ
ԳՐԱԿԱՆԱՄՈՒՏ
ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ
,Այսօր
սկսնակները վեպով են գրականամուտ նշում, որովհետեւ սկսնակը միշտ չգիտակցված մղումով,
բնազդաբար եւ ճշգրիտ գտնում է հեղինակությամբ ու պրեստիժով պաշտպանված ժանրերն
ու ձեւերը։ Սա ասում եմ, որպեսզի պատկերանալի դառնա նվաստիս մեծությունը. ես պոեզիա
սկսեցի գրել այն ժամանակ, երբ պոեզիայի մահվան մասին շշուկները փոխվեցին հրապարակային
քննարկումների, եւ պոետները դարձան արձակագիրե,- գրել է Արփի Ոսկանյանն իր ,Անտերուդուսե
գրքի շապիկին։
- Քո գրքի շապիկին նախաբանի ու վերջաբանի փոխարեն քո խոսքն է։ Ինչո՞ւ որոշեցիր
գրով զարդարել գիրը։
- Երկար ժամանակ չէի կարողանում համապատասխան ձեւավորում գտնել, եւ երբ տպարան
տանելուն մի շաբաթ էր մնում, մտածեցի՝ ինչո՞ւ տեքստ չդնեմ այնտեղ, որտեղ մեր աչքը
սովոր է պատկեր տեսնել։ Օրիգինալ է եւ յուրատեսակ մարտահրավեր է պատկերի էքսպանսիային։
Մեկ այլ ,գյուտե էլ եմ արել, առանց որի նույնպես հնարավոր չէ պատկերացնել այդ գիրքը։
Քանի որ ես շարքեր չեմ գրում, միշտ դժվարություն եմ ունենում բանաստեղծություններ
ընտրելիս, որոնք պիտի հանձնեմ տպագրության։ Նույն պատճառով երկար ժամանակ չէի կարողանում
կազմել գիրքս, գտնել այն ճիշտ հերթականությունը, որը թույլ կտա յուրաքանչյուր բանաստեղծությանը
հնչել։ Տարբեր տարիներին գրված, ոճական, ասելիքային առումով բազմազան այդ նյութը
որոշեցի տրոհել պայմանական շարքերի, որոնք վերնագրեցի՝ ,ոչ շարքային բանաստեղծություններե,
,շարքից դուրս եկած բանաստեղծություններե, ,շարադասականե, ,շարակցականե եւ այլն։
Բանաստեղծական շարքերը խոսում են բանաստեղծի տիեզերակարգված մտածողության մասին,
մինչդեռ ժամանակակից մարդու մտածողությունը քաոսային է ու հատվածային։ Շարք բառի
պարոդիկ խաղարկմամբ հենց դա եմ փորձել ասել։
- Այդ գրության մեջ խոսում ես նաեւ արձակի ու պոեզիայի տարբերությունների մասին
եւ թե ինչու անցար պոեզիայի...
- Չի կարելի ասել, թե անցել եմ պոեզիայի։ Դա ենթադրում է, որ հիմա միայն պոեզիա
եմ գրում։ Ես ասում եմ, որ մտայնություն է, թե պոեզիան գրողական կարիերայի սկզբնական
փուլն է։ Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ այդ կաղապարը աշխատել է, այսօր բոլորովին
այլ պատկեր է գրական առաջնահերթությունների առումով։ Տարիներ առաջ, երբ սկսել էի
վեպ գրել, ընկերներիցս մեկը՝ մշակութաբան, ձեռ առավ, թե՝ բարի գալուստ վիպասանների
էլիտար ակումբ։ Բոլորը վեպ են գրում, սկսնակները գրում են առնվազն վիպակներ։ Ավելի
ճիշտ՝ պատմվածքը տպում են տեքստը մեծացնող տառատեսակով ու անունը դնում վիպակ։
Խոսքն այն մասին չէ, թե վեպը չի կարող կարճ լինել, վեպն ու պատմվածքն իրարից ծավալով
չեն միայն տարբերվում։ Ինչ վերաբերում է ինձ, այդ խնդիրը երբեք չեմ ունեցել, գրում
եմ 5, տպագրվում 10 տարեկանից, միշտ էլ գրել եմ՝ ե’ւ արձակ, ե’ւ չափածո, ե’ւ հանգավոր
բանաստեղծություն, ե’ւ վերլիբր, գրել եմ պիեսներ ու հեքիաթներ, շատ եմ սիրում նամակի
ժանրը։ Ստեղծագործել մի ժանրում նշանակում է չօգտվել քեզ ընձեռված հնարավորությունների
բազմազանությունից։ Ես առանց այդ էլ նկարիչ չեմ, երգիչ ու երգահան չեմ, այկիդոիստ
ու էլի շատ բան չեմ, որ կարող էի հաջողությամբ լինել, միայն պոետ կամ արձակագիր
լինելու շռայլությունը չեմ կարող ինձ թույլ տալ։
- Այսօր գրականությամբ տուն չես պահի եւ մեծ շքեղություն է համարվում գրականությամբ
ապրելը. բա հա՞ցը, բա կյա՞նքը...
- Գրականությամբ հնարավոր չէ տուն պահել, ինչպես հնարավոր չէ տուն պահել ցանկացած
հոգեւոր պրակտիկայով, որն ուղղված է ինքնաճանաչմանն ու իր մեջ հավատի տարր է պարունակում։
Այսինքն հնարավոր է միայն այն դեպքում, երբ դա հավատի մակարդակից իջնում է սնահավատության
մակարդակի։ Ինչպես ,Նարեկե-ի պարագայում, որին վերագրվել է բուժական նշանակություն։
Կամ Չարենցի, որի անունը չի իջնում այն մարդկանց շուրթերից, ովքեր ի վիճակի չեն
տարբերել Տերյանին Չարենցից։ Դա էլ է սնահավատության դրսեւորում։ Գրողը եթե ողջ
է, կարող է դրանից ինչ-որ նյութական օգուտ քաղել, ինչպես շահում են տերտերները,
երբ գնում են տուն օրհնելու եւ այլն, բայց բարոյական առումով դա գրողի մահն է։
Եղբայրս էլ ուշուի մասնագետ է, գուրու, այն բացառիկներից է, որ աշակերտներից գումար
չի վերցնում, ասում է, որ ճշմարիտ գիտելիքը չի կարող վաճառվել։ Եթե ես էլ եղբորս
չափ ապահովված լինեի, հավանաբար իմ հաշվին գրքեր կտպեի ու կնվիրեի բոլոր ցանկացողներին
(ծիծաղում է¤։
- Ի դեպ, դու Գրողների միության` որպես գրական կառույցի մերժողներից ես եւ
քանիցս մամուլում հանդես ես եկել քննադատությամբ։ Իսկ քո ,Անտերուդուսե բանաստեղծությունների
ժողովածուն տպագրվել է պետ.պատվերի շրջանակներում` ՀԳՄ հրատարակչությունում։ Սա
կարելի է վերագրել ՀԳՄ նախագահի մեծահոգությա՞նը, թե՞...
- Ես այդ կառույցը քննադատում եմ որպես դրա անդամ, այն վիճակն եմ քննադատում, որը
հիմա կա՝ համարելով, որ ԳՄ-ի միջոցները կարելի է օգտագործել մի քիչ էլ ի շահ գրականության։
Գրական պրոցեսը կարելի է կազմակերպել նաեւ այդ կառույցից դուրս, բայց դրա գոյությունը
դժվարացնում է այդ աշխատանքը։ Ինչ վերաբերում է գրքին, այն մի քանի տարի դրված
էր Հովհաննես Գրիգորյանի դարակում, նա էլ որոշել է ներկայացնել տպագրության՝ ըստ
երեւույթին կռահելով, որ հովանավոր չի ճարվում։ Դրա մասին ես ավելի ուշ եմ իմացել։
Այնպես որ, պետ.պատվերով գիրք տպելը փառք չի, դա ավելի շուտ անճարության դրսեւորում
է։ Նաեւ չի կարելի ասել, թե պետությունն այդպիսով գրողին լավություն է անում։ Այդ
գրքերը վաճառքի շատ հաճախ չեն էլ հանվում։ Պետությունն այդ գրքերը տպում է, որ
վաճառի գրողի վրա։ Կամ գոնե այդպես է ստացվում։
- Քեզ տեսել ենք հեղափոխության բարիկադներում, միտինգավորների շարքերում։ Ի՞նչ
եղավ քո հեղափոխությունը` հաղթե՞ց, պարտվե՞ց...
- Իմ շենքի տակ մի օբյեկտ կա, որի տերերը պարբերաբար դեբոշներ են անում։ Մի անգամ
ցուցափեղկի ապակիներն էին ջարդում, մի անգամ մարդ էին ծեծում, ու պարզորոշ լսվում
էին էդ մարդու տնքոցները։ Էս գիշեր էլ էին իրենց տարերքի մեջ։ Առնվազն երկու շենքի
բնակիչ այդ ձայներից ու հայհոյանքներից չեն քնում, դուրս են գալիս պատշգամբ, լույսերն
են վառում, անջատում, վառում։ Հեղափոխությունը տեղի կունենա այն օրը, երբ էդ շենքերի
բնակիչներից մեկնումեկը կվերցնի հեռախոսն ու կզանգի ոստիկանություն։ Առայժմ ոստիկանները
ավելի մեծ գլխացավանք են թվում, եւ մարդիկ չեն ուզում շառի մեջ ընկնել։ Բայց առանց
սխրանքի հեղափոխություն չի լինում։
- Քո պատշգամբից երեւում էր Մարտի 1-ը` իր ողջ սոսկալիությամբ։ Հիմա ի՞նչ ես
մտածում այդ օրվա մասին։
- Մարտի 1-ը իմ կյանքի ամենալուսավոր օրն է։ Կարծում եմ շատերի համար է այդպես՝
չնայած, որ զոհեր ունեցանք... Դա կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը, իմ ուղղությամբ
էլ կրակեցին... Բայց այդ պահին մահից չէինք վախենում։ Այդ օրը ես առաջին անգամ
հպարտության զգացում ունեցա, որ հայ եմ։ Դա յուրատեսակ ջրբաժան էր մեր ու մեր միջեւ։
Եթե պատկերացնենք մեր պատմությունը համակարգչային խաղի տեսքով, Մարտի 1-ը անցում
էր նոր ,լեվլե-ի։ Դա մեր նորոգված ինքնության անբաժանելի մասն է, որն անհնար է
ուրանալ։
173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ