173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

ՇԱՐԺՄԱՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մենք հողին հանձնեցինք մի զարմանալի մարդու` Գուրգեն Բոյաջյանին։ Նրա հետ ծանոթ եմ եղել 1989թ. մայիսից, երբ ԽՍՀՄ պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի վստահված անձը լինելով, անցավ Գալինա Ստարովոյտովայի թիմ, քանզի հենց նրան էր համարում ԽՍՀՄ-ի եւ Հայաստանի ժողովրդավարացման մարմնավորում։

Գուրգեն Բոյաջյանը իր ողջ կյանքում այդպես էլ որեւէ կուսակցության կամ ՀԿ-ի անդամ չդարձավ։ Նա պարզապես պայքարում էր արդարության համար։ Նա ե՛ւ ճիշտ էր, ե՛ւ սխալվում էր իր ժողովրդի հետ միասին, սակայն երբեք չդավաճանեց իր սկզբունքներին, հատկապես երբ 1992թ. մեկնեց ռազմաճակատ` Ղարաբաղ։ Նա դարձավ հետախուզական վաշտի հրամանատար եւ մինչեւ պատերազմի վերջը չլքեց առաջին գիծը։

Նա երբեք չէր հուսահատվում եւ հավատում էր Շարժման հաղթանակին, չնայած քննադատում էր ՀԱԿ-ին, որովհետեւ զանգվածային հանրահավաքների եւ երթերի կողմնակից էր։ Չնայած բոլոր խնդիրներին, միշտ հավատում էր, որ արդարությունը հաղթանակելու է Հայաստանում։

Նրա ազնիվ, վառ եւ խիզախ ճանապարհը պետք է օրինակ լինի բոլորիս` ողջերիս համար։

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ