173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ԱՆՏԻԴԵՊՐԵՍԱՆՏ

ԸՆԿՃԵԼ ԸՆԿՃԱԽՏԸ

Թեեւ ռուսներն ամերիկացիներից ավելի շատ են հակված սեւեռվելու ծանր հիշողությունների եւ մտքերի վրա եւ ընդհանրապես` մտախոհության, սակայն նրանք նաեւ ավելի քիչ են տառապում ընկճախտից։ ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս եզրակացության է հանգել Էնն-Արբոր քաղաքի Միչիգանի համալսարանի գիտնականների խումբը` հետազոտելով մի քանի տասնյակ ամերիկացի եւ ռուսաստանցի ուսանողների վարքագիծը։

,Որպես օրենք արեւմտյան երկրների բնակիչների` բացասական հույզերի հորձանուտը մխրճվելը հանգեցնում է ինքնազգացողության վատացման,-հայտարարել է հետազոտական խմբի անդամ, հոգեբանության պրոֆեսոր Իգոր Գրոսմանը։- Ճիշտ է, ռուսներն ամերիկացիներից ավելի շատ են սեւեռվում բացասական հույզերի վրա, բայց ենթագիտակցորեն ռուսներն այդ հույզերից իրենք իրենց պահում են ավելի ապահով հեռավորության վրա, քան ամերիկացիները, որոնք հակված են լիովին տրվելու վերապրումների բացասական ազդեցությանըե։ Եթե հիշում եք, ավելի վաղ հայտարարվել էր, որ ֆիզիկական վարժությունները կարող են ծառայել իբրեւ ընկճախտի դեմ պայքարի լավագույն միջոց։

Դեռեւս 1980-ական թվականներին ամերիկացի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ կանոնավորապես լիցքային վարժություններիով զբաղվող մարդիկ ավելի քիչ են դեպրեսիայի ենթակա, քան ծուլացողները։ Իսկ Դյուկի համալսարանի` 1999 թվականին անցկացրած հետազոտություններն ապացուցում են, որ աերոբիկայով զբաղվող հիվանդներն ավելի հեշտությամբ են դուրս գալիս ընկճախտից, քան դեղամիջոցներ օգտագործողները։ Բացի այդ, մարզասեր հիվանդների մոտ հետագայում էլ չեն ծագում ճնշվածության ախտանիշներ։ Հետազոտողների կարծիքով, մարզումներն ունեն նույնպիսի արդյունավետություն, ինչպես հակադեպրեսանտները։ Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Հոլմսը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ ֆիզիկական մարմնամարզության մի քանի շաբաթվա բուժական կուրսից հետո ուղեղում բարձրանում է գալանինի եւ պեպտիդի մակարդակը, որոնք էլ կարգավորում են սերոտոնին եւ նօադրենալին հորմոնների նյութափոխանակությունը. հենց դրանց համաչափության խախտումից է ծագում ընկճախտը։

Եղեք առողջ, լավատեսության ձեր պաշարները մշտապես լրացրեք նույնիսկ չնչին ուրախություններից` անծանոթ անցորդի ժպիտից, պայծառ արեւից, գիշերվա հմայքից, սառը ջրի ումպից, հետաքրքիր ֆիլմից։ Եվ այդ ժամանակ կարող են բոլոր դռներից ներխուժել նաեւ երջանկության հավասար հաջողությունները։ Կարողացեք ընկճել ընկճախտի տրամադրությունը, քանի դեռ այն չի կռահել ձեր թույլ տեղը։

Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ