27.04.2018 03:50 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Ռեւոլուշըն - օրակարգ անկեղծ մի

Ռեւոլուշըն - օրակարգ անկեղծ մի

Հիմա, որ բոլորը հեղափոխական են ու հեղափոխությունից են գրում... Էհ։

Բա, ասում եմ, վաղվա անելիքները ոնց անենք՝ չմոռանանք։ Եթե իհարկե հակահեղափոխությունը չսատկած հիդրայի պես հանկարծ գլուխ չբարձրացնի ու վրա տա, հենց մեր, թվում է, մեր շարքերից.

Զորօրինակ, Քեթրինի Միհրան, թե՝ ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով՝ կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսեւորում եւ կտրուկ գործողություն... Էստեղ, եթե ես ապուշ լինեի, ինչպես որ ինքն է՝ հի-հի-հի կծիծաղեի։ Ու կշարունակեի, մամլո մի կուտ տեսնելով, թե բա հրաժարական տված էնիքը, էն մյուս էնիքներին հավաքել է, թե ԿԿ-ից բացի Տարոնիս ու Ռոբիկիս մասին էլ մտածեք, որպես վարչապետացուի։ Ու թեեւ ես հասկանում եմ, որ սա պիտի որ կուտ լինի,.. հասկանում եմ նաեւ որ ՀՀԿ-ի անադեկվատությունը անդամ առ անդամ շատ լուրջ է, դիագնոզ է ու հրաժարական տվածի հրաժարականն իսկ, որպես Մարտի ՄԵԿ-ով դրանից անմիջապես առաջ մեզ հաթաթա տված մեկի, հենց այդ հաթաթայով իդերեւս է անում իր մասին խոսքուզրույցը, թե բա ինքը Ռոբիկը չի,..Սերժիկն է։ Մարդը մի ամբողջ սահմանադրություն է ձեւախեղել ու ընդունել տվել, ԵՄ յոնջեքին է կերցրել, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին համոզել, որ հարատեւի իր ցողունային բջջանքը։ Այնպես ու այնքան է ձեւախեղել, որ հիմա, ասենք ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի՝ սահմանադրության երաշխավոր լինելը հասկանալի լծակներ չունի, բացի նույն Արմեն Սարգսյանի անհատական ինտելեկտուալ կամային հատկանիշները, կամ... դրանց բացակայությունը։ Ու ասենք, եթե Արմեն Սարգսյանը հրապարակ է գնում Նիկոլ Փաշինյանին հանդիպելու, նա դա անում է ի պաշտոնե եւ անում է որպես ՀՀ նախագահ, բայց ինստիտուցիոնալ առումով նա դա անում է որպես ֆորմալ քայլ, որի ազդեցությունը հսկայական կարող է լինել, քանի որ մարդիկ դեռ Նախագահ հասկացության ստերեոտիպի իներցիայի մեջ են ու քանի որ... այո, դարձյալ Արմեն Սարգսյանը բարի կամարտահայտությամբ, լիազորություններ չունենալով, ուզում է իրավիճակից ելք գտնել։ Կամ էլ նույն այն արդեն առաջին փոխվարչապետ ԿԿ-ն, որ վարչապետի պաշտոնակատար է՞, թե՞ չէ, թե երկուսն էլ, թե՞ ոչ մեկը... Իրավաբանները Նիկոլ Փաշինյանին ասել են, որ ինքնահռչակ են նրա բոլոր ստատուսները, քանի որ Սերժիկը սահմանադրությունը այդպես է գրել։ Անհնար է եղել պատկերացնել, որ հա այսպիսի բաներ կարող էին տեղի ունենալ։

Ու Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահը ահա այս եւ այսպիսի սահմանադրության շրջանակներում, դրանով զինված պիտի... պիտի...պիտի ինչ անի։ Պիտի ահա այս պայմաններում հայտարարություն տարածի.

...Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են։ Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է։

Հայաստանի պատմության մեջ ունենք արդեն նոր էջ։ Մենք ապրում ենք Նոր Հայաստանում։

...Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի։

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ։

Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը։ Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով։

Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը։

ՊԻՏԻ ԱՍԵՐ Սերժ Սարգսյանը ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ, սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող ԽԱՐԽԼՎԱԾ, ՃՌՌԱՑՈՂ դարպասը։

ՊԻՏԻ  ԱՍԵՐ ... քաղաքական բոլոր ուժերը, ԺՈՂՈՎՐԴԻՍ ՀԵՏԵՎԻՑ ԸՆԿԱԾ, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով ԵՂԱԾ, ՄԻ ՀՈԳՈւ ՀԱՄԱՐ ԳՐՎԱԾ սահմանադրությամբ, որ ՇՈւՏԱՓՈՒՅԹ ՊԻՏԻ ՓՈԽՎԻ ԱՄԵՆԱՄՈՏ, ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅԱՆ ԴԵՊՔՈւՄ, թե չէ լացի երկիրս։

Բայց ասել է, ինչ ասել է ու ինչ կարող է ասել, իսկ դուք ու ես, թե բա՝ վաղվա անելիքները...

Սերժիկը ինքն իրեն ու մեզ նստեցրել է վառոդի տակառին, ֆիթիլը վառել, ու հիմա բոլորով փորձում ենք հանգցնել։

Ու սա, ի լուր Նիկոլ Փաշինյանի, ԲԱՑԱՌԻԿ ԿԵՐՊՈՎ ԱՆԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ Է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31