25.05.2018 06:37 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Հակա-հեղափոխություն

Հակա-հեղափոխություն

...մի ուրիշ խելոքն էլ գոռաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՜ր, հիմա՛» ու էդպես՝ ժողովուրդը ուշքի եկավ, համախմբվեց, տվեց ու արտահերթով դեւին գլխատեց։

Հեքիաթը ավարտվեց, Նիկոլը՝ վարչապետ, երկնքից էլ երեք խնձոր ընկավ, երկուսը՝ Ռոբի, մեկը՝ Սերժի գլխին։
ՖԲ օգտատեր Շաղիկ Մաթեւոսյանի գրառումից

Մի շատ տխուր փաստ ա հստակություն ստանում՝ Ամուլսարի վտանգավորության թեման դեռեւս չի շոշափվում եւ չի բարձրաձայնվում նոր կառավարության կողմից։ Արմեն Սարգսյանի մասնակցությունը հանքի ծրագրին եւ նոր նախագահի կերպարը շարունակում են մնալ պատկերներ երկու զուգահեռ իրականությունից։ Վարչապետի ասած բնապահպանական թեմայով հանդիպման մեխը պիտի լինի Թեղուտի հանքի բերած աղետն ու դրա (եւ ավելի մեծ մասշտաբներով) կրկնության անթույլատրելիությունը Ամուլսարում։ Էդ հանքի ծրագիրը պետք է մեկընդմիշտ փակվի, իսկ Թեղուտի մեղավորները հանձնվեն արդարադատությանը։
ՖԲ օգտատեր Սեդա Գրիգորյանի գրառումը

Հաստատ սարերի հետեւում չէ։ Հաստատ հհկ-ի միշիկական թեւը պատրաստվել-ձեւավորվել, ինքնամաքրվել է ու քայլ առ քայլ, վրիպակ առ վրիպակ Նիկոլի վրիպակներից, սայթաքումներից, ապա եւ իր՝ միշիկնոցի կողմից բացահայտ եւ թաքուն սաբոտաժի դրսեւորումներից՝ իր ողջ հարուստ փորձի բազմաշերտ կիրառմամբ, իր ողջ տնտեսական ու ֆինանսական ներուժի լայնակի եւ խորքային կիրառմամբ, իր ողջ... այո, անելու է, փորձելու է, ու կհաջողի, եթե փողոցը թեւաթափ լինի, ու օրակարգը առօրեական չլինի ու փողոցը տուն գնա, կամ...արտագաղթի։

Ինչու եմ ես այսօր «պեչենու բաղերն» ընկել ու անընդհատ էս թեմաներին գալիս՝ էս բնապահպանությանը ու էս ահռելի վտանգներին, չէ ՞ որ ԿԱ այսօր, ասենք, գրագետ, ճշգրիտ ու անվրեպ թվացող ԿԳ նախարարի քայլ առ քայլ հաջողող աշխատանքը, համոզված եմ կա ու ակներեւ է լինելու, ասենք, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարար Մնացականյանի օգտավետ չարչարանքը եւ բազում լավ արդյունքներ գրանցենք թերեւս։ Բայց հրապարակի ժողովուրդը, հեղափոխության տեսակարար, կինետիկ ու պոտենցիալ ԿՇԻՌԸ, ՔԱՇԸ իրավունք ունի չհասկանալու, եւ ՉԻ հասկանալու երեք - չորս-հինգ ամիս անց՝ ձմռան շեմին՝ եթե իր սոցիալական վիճակը, իր կարիքավորությունը դույզն ինչ, բայց երեւելի չափով խմբագրված չլինի եւ ինքը էաես անհոգ չմտնի ձմեռ եւ էապես անհոգ չմտածի հաջորդ գարնան մասին։

ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ մեկ առաջնային թիրախ ունի՝ ԱԺ-ն ցրելը եւ մեկ հատ էլ հետայդու՝ արդար, թափանցիկ, չկոռումպացված, անկաշառ, իդեալական ընտրությունների կազմակերպումը եւ ԱՊԱՀՈՎՈւՄԸ...1996-ից ի վեր։ Որքան էլ 1995-ի ընտրությունները բամբասեք, ես ասելու եմ, որ որպես առաջին անկախ երկրում անկախ ընտրություններ դրանք հաջողել էին։

Միշիկի թիմը, եթե կարողանա, անցնում է իր երկրորդ թիրախին՝ իշխանության վերադարձին, քանի որ...առաջին թիրախը մեր, ձեր ու նիկոլենց միջոցով իրականացրել է՝ իշխանափոխությունը եւ Սերժի հեռացումը փաստ են եւ... պալատական հեղաշրջման կարիք չկա այլեւս եւ արյուն էլ, մեծ հաշվով, չի թափվել, իսկ իրենցից որեւէ մեկի արյունը ՀԱՍՏԱՏ չի թափվել։

Ի ԴԵՊ, ուշադրություն դարձրեք, որ ՖԲ-ում գրոհը, կամա թե ակամա, գնում է հումանիտար ոլորտի ուղղությամբ՝ կրթություն ու մշակույթ, ինչը միանգամայն խրախուսելի է եւ հասկանալի՝ մարդիկ ԻՐՈՔ անհանգիստ են մշակույթի վիճակով եւ կրթության ավերումով, բայց... երբ ընդհանուր մասշտաբի ֆոնին խոսք է գնում...մշակույթի ոլորտի չարաշահումների մասին... եւ դեռ երկար են լռելու, ասենք, ՊԵԿ, գյուղատնտեսության, սոցիալական, ...ոլորտներից... ՖԲ-ում իհարկե, ապա միշիկների ականջները ցցուն երեւում են։ ՑՑՈւՆ։

Դե ինչ, Նիկոլի էսօրվա լայվը լեգիտիմացրեց նոր կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության սպասվելիք դրսեւորումները։

Երկու նախադասությամբ՝ միտքը սա է.

1) նոր հանքավայրերի հետախուզման եւ շահագործման թույլտվությունների տրամադրումը հնարավոր է ժամանակավորապես կասեցվեն։

2) Իսկ այ գործող հանքավայրերինը՝ նույնիսկ եթե դեռ գտնվում են շինարարական աշխատանքների փուլում, չենք դադարեցնի, քանի որ միջազգային պարտավորություններ, ներդրումային միջավայր, բլա-բլա-բլա, բլա-բլա, բլա-բլա։

Ասել կուզի՝ Ամուլսարը շահագործվելու ա, Լիճքը շահագործվելու ա։ Այ, եթե պարզվեց, որ Ջերմուկը դարձել ա Խանտի-Մանտիյսկ, Մեղրիում էլ խմելու ջուրը Նախիջեւանից պետք ա առնենք, էդ ժամանակ «բադասխան» են տալու օրենքի ողջ խստությամբ։ Դուք գիտեք։
ՖԲ օգտատեր Արթուր Գրիգորյանի գրառումը

Մի կողմ ձգենք հանքարդյունաՀԵՆության վտանգներն ու ավերածությունը, որ դեռ սովետից սկսած Հայաստանը կալել են ու ավերում եւ ոչնչացնում են։ ԱՆԽՈՍ, այդպես է։ Բայց ԱՄՈւԼՍԱՐԻ, ԹԵՂՈւՏԻ, ԼԻՃՔԻ՝ նորերից, ՔԱՋԱՐԱՆԻ, ԱԼԱՎԵՐԴՈւ, ՍՈԹՔԻ, ԱԽԹԱԼԱՅԻ գայթակղությունը այսօր ու այստեղ ու այսպես Նիկոլին՝ ՀՀ վարչապետ Փաշինյանին ԲՆԱՎ չպիտի իրենցով անեին՝ դա հհկ-ի ու միշիկենց դաշտն է, հսկայական է ու ռեալ վտանգը, որ այսպես խոսելով ու այսպես խաղալով Նիկոլը նրանց դաշտ է մտնում, իսկ այնտեղ ՀՈՐԵՐ են եւ ԾՈւՂԱԿՆԵՐ։

Ես լուրեր ունեմ, որ Թեղուտն ու Շնողը՝ վաղ միջնադարից ՎԿԱՅԱՎՈՐ բնակավայր ՇՆՈՂԸ՝ քոչեցնում են Քարվաճառ, քանի որ, այո, Թեղուտում թրքել է հանքարդյունաՀԵՆը ու սի...իրը ուզում է քաշել։ ԲԱՅՑ ես պարզ ու հստակ տեսնում եմ, թե ոնց է պետք նրան տանել ու Թեղուտում չոքեցնել եւ այդ թրիքը ուտել տալ մինչեւ վերջին թեյի գդալը։ Եվ այդ «ուտել տալը» եւ այդ «թրիքը» հսկայական դիվիդենտներ են եւ փող Նիկոլի եւ իր կառավարության համար՝ ԲՅՈւՋԵ ԵՆ։

Ես լուրեր ունեմ, ես ՎՍՏԱՀ եմ, որ Ամուլսարում մի անգամ թեթեւակի ԲՈՈՈ անելը հսկայական արագությամբ հստակեցումների ու պարզաբանումների կհանգեցնի՝ ընդհուպ մինչեւ գրագետ ու թափանցիկ հանքարդյունահանման, կամ... ողջ նախագծի իսպառ դադարեցման, քանի որ խոսք կա, որ Ամուլսարը ներդրումային բլեֆ է «Ոսկե հորթը» ֆիլմի «ոսկյա» կշռաքարերի պես։

Ես լուրեր ունեմ, որ Լիճքի ու Կապանի նախագծերն էլ ներդրումային բլեֆներ են, բայց հստակ է, որ բլեֆ չէ Քաջարանի աղետալի վիճակը եւ Զանգեզուրի թունավորումը եւ բլեֆ չէ այն, որ բոլոր պոչամբարները կարելի է եւ պետք է վերամշակել, եւ դա ներդրումային բլեֆ չէ։

Իսկ Նիկոլը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում ազատ, թափանցիկ, չկոռումպացված ընտրությունների անցկացումն ապահովելու փոխարեն, մինչ այդ դանդաղ դետոնացիայի ական՝ ՀՀ ԱԺ խայտառակ մեծամասնության ցրումը եւ կազմաքանդումը ապահովելու փոխարեն... մտնում է միշիկենց ու հանքարդյունաՀԵՆՆերի դաշտ ու տրամաբանել սկսում, թե միջազգային... Ի՞նչ միջազգային, ինչ պարտավորություն, հարգելի Փաշինյան։ Միջազգային պարտավորություն չէ՞ր Արցախը կոնֆլիկտի կողմ չհամարելը, բա ոնց է՝ հայտարարեցիք, թե ետ ենք բերում Արցախը բանակցությունների սեղանի շուրջ։ Հաա, հասկացա՝ ազգային անվտանգության խնդիր է, ճիշտ ինչպես, ըմմմ, Մարտի մեկ - երկուսի եւ Հոկտեմբերի քսանյոթի մեղավորների ու պատվիրատուների բացահայտումը, կամ... հանքարդյունաՀԵՆՆԵՐին կարգի հրավիրելը։

Մտնում է միշիկենց ու հանքարդյունաՀԵՆՆերի դաշտ ու տրամաբանել սկսում, թե միջազգային... իսկ նրանք էլ, իրենց ապահով են սկսում զգալ, որ ինչ ուզեն՝ անելու են, եւ օրերից մի օր...ներդրումային այս դաշտը, հենց որ այս հեղափոխության ոտքի տակը երերաց գետինը... իսկույն մեջքից... դե շնագայլերի պես՝ էն որ Նիկոլը իր նոր կացարանի շուրջ որսալ էր ուզում։

Մինչդեռ, հարգելի վարչապետ, այդ ամենն այդպես չէ։

Մինչդեռ, հարգելի վարչապետ, Հայաստանի բնապահպանության խնդիրը որսագողությունը չէ ամենեւին, այլ որեւէ որսի ապօրինի լինելը, քանի որ որեւէ որս օրինական ձեւով չի կատարվում եւ անկապ ու նյարդային ձեռքերին լիքը զենք է ավելացել՝ օրենքը չկա, կանոնակարգում չկա։ Եվ ապօրինի ծառահատումներն էլ չեն ողջ Հայաստանով մեկ, այլ ողջ ծառահատումների համակարգի անօրեն լինելը, այն պարզ պատճառով, որ երբ բնական անտառները երկրիդ մակերեսի 7-8 տոկոսն են կազմում եւ ոչնչանում են ամեն օր, երկիրդ ՉԻ ԿԱՐՈՂ բնական անտառի արդյունաՀԵՆության՝ պլանային հատման ծրագիր դնել մարդկանց վզին ու փող աշխատել։

Եվ զգոն են դրանք, հարգելի վարչապետ, փորձառու են ու զգոն, շնագայլ են, իսկ դուք ու մենք վրիպելու իրավունք, իրենց դաշտ մտնելու իրավունք, առավել՝ ժողովրդի քվեն այսպես վատնելու իրավունք չունենք։ ՀԵՏՈ գլխներիս չտանք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30