23.03.2018 07:00
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի մարտի 26 - ապրիլի 1, 2018 թ.

Աստղագուշակ  ըստ Արտաշես Մանկուլովի  մարտի 26 - ապրիլի 1, 2018 թ.

ԽՈՅ. Շարունակվում է Խոյերի ամիսը։ Իրադարձություններով հարուստ շրջան է։ Անձնական ծրագրերի իրագործում։ 27-30-ին՝ աշխատանքային պարտավորությունները կարող են խանգարել սեփական ծրագրերին։

Հոգնածություն եւ ցածր աշխատունակություն։ Խնդիրներ պետական հաստատությունների եւ ղեկավարության հետ։ 31- ապրիլի 1-ին՝ սեփական գիտելիքները հաջողությամբ իրագործելու հնարավորություն։ Շատ հանդիպումներ։

 ՑՈՒԼ. Մեծ կախվածություն տարբեր պատահականություններից եւ անկախատեսելի իրավիճակներից։ 27-30-ին՝ աշխատանքի հետ կապված անհանգստություն։ Արտասահմանի հետ կապված գործերի դանդաղում։ Սառը վերաբերմունք ղեկավարության կողմից։ 31- ապր. 1-ին՝ բարձր ինտուիցիա եւ սուր զգացողություն։ Գաղտնի տեղեկատվության ստացում։ Ուրիշներին հեշտությամբ հասկանալու ունակություն։ Շրջապատի բարյացակամ վերաբերմունք։

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Հետաքրքրություն նորի հանդեպ։ Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին։ 27-30-ին՝ նոր գործերի, պետական հաստատությունների հետ կապված դժվարությունների շրջան։ Կախվածություն հանգամանքներից։ 31- ապր. 1-ին՝ արագ ըմբռնողականություն, կարեւոր տեղեկատվության հայթայթում։ Գործերի հաջող պլանավորում։ Կազմակերպությունների հետ կապերի հաստատում։ Նորություններ։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Կարեւոր որոշումների եւ ձեռքբերումների շրջան է։ Սեփան պրոֆեսիոնալ գործերը  առաջ տանելու ձգտում։ 27-30-ին՝ կարող են խնդիրներ առաջանալ գործընկերների հետ։ Սառնություն կարեւոր մարդկանց հետ հարաբերություններում։ 31- ապր. 1-ին՝ սեփական ծրագրերը հաջողությամբ իրագործելու հնարավորություն։ Իշխանություն ունեցող անձանց հետ բանակցություններ վարելու լավ ժամանակահատված։

 ԱՌՅՈՒԾ. Սեփական ունակություններն ու հնարավորությունները անբողջությամբ իրագործելու շրջան։ 27-30-ին՝ խնդիրներ աշխատանքում, բարդություններ գործատուների հետ։ Պետք է շատ ջանք թափեք անհրաժեշտ արդյունքներ ստանալու համար։ 31- ապր. 1-ին՝ նոր գաղափարներ եւ ծրագրեր։ Ակտիվություն արտասահմանի հետ կապված գործերում։ Նոր գիտելիքների անհրաժեշտություն։ Շահավետ հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ։

 ԿՈՒՅՍ.  Բարձր զգոնության շրջան է։ Պետք է հաշվի նստել կամքից անկախ հանգամանքների հետ։ 27-30-ին՝ ինքնավստահության պակաս։ Կախվածություն վատ իրավիճակից։ Բարդ շրջան ռոմանտիկ հարաբերությունների համար։ 31- ապր. 1-ին՝ վստահություն սեփական համոզմունքներն արտահայտելիս։ Իրավիճակի ճիշտ ընկալում։ Խնդիրների լուծման հստակ պատկերացում։ Համատեղ գործերի հաջող արդյունքներ։

 ԿՇԵՌՔ. Անձնական ծրագրերի կախվածություն շրջապատի մարդկանց վարքագծից ու տրամադրվածությունից։ 27-30-ին՝ տնային հոգսերը կարող են սառեցնել գործերի ընթացքն ու հարաբերությունները։ Անվստահություն սեփական ուժերի հանդեպ, հին վեճերի բռնկում։ 31- ապր. 1-ին՝ շատ հանդիպումներ եւ բանակցություններ։ Գործարար նոր հարաբերությունների հաստատում։ Կարեւոր տեղեկատվություն գործընկերներից։

 ԿԱՐԻՃ. Մտավոր եւ ֆիզիկական ծանր աշխատանքի շաբաթ է։ Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն։ 27-30-ին՝ խնդիրներ բանակցություններում, ուղեւորություններում։ Չկայացած հանդիպումներ, տեղեկատվության պակաս, որոնք կարող են ազդել աշխատանքի վրա։ 31- ապր. 1-ին՝ հստակությունն ու գիտելիքների կիրառումը կբարելավեն գործերը։ Վառ եւ հարգի իրեր ձեռք բերելու համար հաջող օրեր։

 ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ ուշադրություն ինքներդ ձեր հանդեպ։ Ձգտում դեպի առաջնորդությունը։ 27-30-ին՝ անձնական գործերի դանդաղում։ Միջոցների խնայողության անհրաժեշտություն։ Հասարակական գործերի եւ ռոմանտիկ հարաբերությունների համար վատ օրեր են։ 31- ապր. 1-ին՝ վստահություն սեփական համոզմունքներն արտահայտելիս։ Մասնակցություն հետաքրքիր մշակութային միջոցառումներին։ Կարճատեւ ուղեւորություններ։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Շատ ժամանակ կհատկացնեք տնային գործերին, կենցաղային հոգսերին։ 27-30-ին՝ ակտիվության պակաս, անվստահություն։ Հոգնածությունը կազդի ընտանեկան վիճակի ու հարազատների հետ հարաբերությունների վրա։ 31- ապր. 1-ին՝ շատ հանդիպումներ եւ խոսակցություններ տանը, տնային գործերի ակտիվ պլանավորում։ Ուղեւորություններ կենցաղային հարցերով։ Գործնական հանդիպումներ հարազատների հետ։

 ՋՐՀՈՍ. Մեծ շփվողականության եւ հետաքրքրասիրության շրջան է։ Շատ ուղեւորություններ։ 27-30-ին՝ ուղեւորությունների, ազգականների հետ կապված գործերում խնդիրների ծագում։ 31- ապր. 1-ին՝ կապերի ու անհրաժեշտ տեղեկատվության ակտիվ որոնում։ Ազգականների, հարեւանների գործընկերների հետ կապված համատեղ գործեր։ Անձնական հարցերով կարճատեւ ուղեւորություններ։

 ՁԿՆԵՐ. Բուռն ֆինանսական գործունեություն։ Շահի փնտրտուք ամենուրեք։ 27-30-ին՝ դրամական գործերի դանդաղեցում՝ ընկերների, կազմակերպությունների հետ կապված պրոբլեմների պատճառով։ Խնայողություն  անելու անհրաժեշտություն։ 31- ապր. 1-ին՝ անձնական ծրագրերի իրականացում՝ դրամական գործերում, գնումներում։ Լավ պայմանագրեր գործընկերների հետ։ Կարճատեւ ուղեւորություններ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31