18.05.2018 06:24
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Կարեւորը գրասենյակ ունենալն է

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հայտարարել է, թե «Գագիկ Բեգլարյանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որեւէ չարաշահում», իսկ «իր օրոք կառուցված եւ առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ»։

 «ՉԻ» - Դե իհարկե, ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը։ Պարզապես փողերը պրծել են, իսկ ճանապարհի միայն մի չնչին մասն է կառուցվել։ Այն էլ՝ բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ։ Այսինքն՝ նախօրոք պլանավորված է եղել, թե ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի վրա քանի փոս պիտի լինի, քանի քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որքան պիտի լինի դրանց միջին խորությունը, որ հատվածներում պիտի քայքայվի բետոնը, եւ այլն։ Եվ ամեն ինչ միլիմետրի ճշգրտությամբ իրականացվել է։

 Իսկ գումարները ոչ թե փոշիացվել են, այլ խնայվել։ Դրա համար էլ Գագիկ Բեգլարյանը գրասենյակ ունի։ Վարորդներն էլ թող ոչ թե իրենց աչքով տեսածին հավատան, այլ այդ գրասենյակի հաղորդագրություններին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30