18.05.2018 06:17
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայելի

Բլից-վիրտուալ

Բլից-վիրտուալ

- Բարեւ Ձեզ, պարոն Տարոն Մարգարյան։ Ցուցարարները Ձեր հրաժարականն են պահանջում, մտադիր չե՞ք հրաժարական տալ։

 - Բայց ինչո՞ւ պիտի հրաժարական տամ, ես համաժողովրդական շարժման կողմից եմ։

 - Այդ ո՞ր օրվանից։

 - Ո՞նց թե որ օրվանից։ Ինձանից շատ ո՞վ ա փողոց փակել։ Ամեն անգամ ասֆալտ անելուց փողոցներ էի, չէ՞, փակում։ Սերժին է՛լ եմ մերժել։

 - Ե՞րբ։

 - Հենց այսօ՛ր։ Առաջարկեց, որ հրաժարական տամ՝ մերժեցի։

 - Ինչո՞ւ։

 - Որովհետեւ դեռ ազգիս ծառայելու առաքելություն եւ բազմաթիվ անավարտ ծրագրեր ունեմ։

 - Օրինակ՝ ի՞նչ ծրագրեր։

 - 140 հազար հատ կակաչի սոխուկ պիտի տնկեմ, 2000 հատ նստարան ու 4000 հատ տաբուրետկա պիտի տեղադրեմ, էն մեկուկես միլիոնի կոնյակի կեսից ավելին մնացել ա, հուլիսից ձնամաքրման աշխատանքներն ենք սկսում...

 - Լավ, էն Մյասնիկյանի այգում ի՞նչ էիք ավերել, կարծես թե հենց դա էր Ձեր հրաժարականը պահանջելու առիթը։

 - Չէ, չէ, հիմնականում բողոքում էին, որ հեռախոսիս վրայի «լայվ» կոճակի տեղը չգիտեմ։

 - Իսկ իրականում գիտե՞ք։

 - Իմանայի՝ նախարար կաշխատեի, էլի։

 - Ճի՞շտ է, որ Ավանում դիմակավորված բանդաները Ձեր հրահանգով են հարձակվել ցուցարարների վրա։

 - Չէ, ուղղակի հեռախոսով լավ չէր լսվում, ես դրանց հրահանգեցի ատելության եւ թշնամանքի էջը փակել, էդ դեբիլները լավ չլսեցին ու իրենց երեսնե՛րը փակեցին։

 - Լավ, հիմա ինչպե՞ս եք ցուցարարների դեմն առնելու։

 - Դե եսի՞մ, Գոռ Վարդանյանը ոնց որ թե գլխարկի վրա գրել ա «դուխով»...

 - Վերջը չասացիք՝ ինչո՞ւ էիք Մյասնիկյանի այգու ծառերը կտրել, տարածքը հարթեցրել։

 - Դե մամուլում կարդացի, որ կարող ա էն Ալենը դառնա քաղաքապետ, մտածեցի՝ երեւի մարիխուանայի պլանտացիայի համար տարածք պետք կլինի...

- Լավ, շնորհակալություն, պարոն Տարոն Մարգարյան։

- Յա, շուտվանից չէի լսել...

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31