30.03.2018 06:32
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Ծրարով փող տվեք

Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ակադեմիկոսներից մեկը ֆինանսավորման հարց է բարձրացրել, Սերժ Սարգսյանն էլ արձագանքել է, թե. «հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»։

«ՉԻ» - Իսկ մենք կարծում էինք, թե Հայաստանում գիտությունը բավարար չափով չի ֆինանսավորվում, որովհետեւ եղած գումարները հազիվ Սերժ Սարգսյանին են հերիքում։ Փաստորեն՝ չեն հերիքում, դրա համար էլ Սերժ Սարգսյանը նույնպես գումար է ուզում։

Իհարկե՝ ընդմիջման ժամանակ ակադեմիկոսները հազիվ թե ֆոյեում հանգանակություն կազմակերպած լինեն Սերժ Սարգսյանի կարիքների համար (առավել եւս, որ մեկ այլ ակադեմիկոս մինչ այդ երկարաշունչ ելույթ էր ունեցել պարազիտների դեմ պայքարի անհրաժեշտության մասին եւ մի լավ զվարճացրել ներկաներին), բայց իշխող կուսակցությունն, անկասկած, անուշադրության չի մատնի շեֆի ցանկությունը։ Այնպես որ՝ «ազգովի խնդրելու» փոխարեն պետք է պարզապես ծրարով փող առաջարկել, եւ շեֆը միանգամից կհամաձայնվի ստանձնել վարչապետի պաշտոնը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31