04.05.2018 04:11
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ մայիսի 7-13, 2018 թ.

Աստղագուշակ մայիսի 7-13, 2018 թ.

ԽՈՅ. Շատ կարեւոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին զոհ չգնալը։ Մայիսի 7-9-ին՝ հաճախ ստիպված կլինեք ոտքի վրա որոշումներ ընդունել, գլուխ հանել բարդ իրավիճակներից։ Բարենպաստ շրջան կլինի ստեղծագործելու ու սովորելու համար։ Հնարավոր են անսովոր ծանոթություններ։

Մայիսի 10-13-ին՝ կարեւոր կլինի չգերագնահատել ֆիզիկական հնարավորություններն ու օրգանիզմը վտանգի չենթարկել։ Հանգստի կարիք կունենաք։ Ցանկալի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը։

 ՑՈՒԼ. «Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ։ Մայիսի 7-9-ին՝ հնարավորություն կունենաք օգտակար փորձ ձեռք բերել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա։ Պատասխաններ կստանաք հարցերին, որոնք չէիք համարձակվում տալ, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել։ Մայիսի 10-13-ին՝ չեք վախենա դժվարություններից՝  դուրս գալով բարդ իրավիճակներից։ Բոլոր հարցերից գլուխ կհանեք։

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Հաջողությունը հաճախ կժպտա ձեզ։ Կարող եք օգտվել բարենպաստ պահից ու անել ուզածը։ Մայիսի 7-9-ին՝ մարդիկ, ովքեր հիմա ձեր կողմը կանցնեն, ժամանակի ընթացքում հուսալի ընկերներ կդառնան։ Անսովոր, վառ գաղափարներ կունենաք։ Դրանք կյանքի կոչելը ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդառնա։ Մայիսի 10-13-ին՝ ստիպված եք լինելու գործ ունենալ ձեր դեմ տրամադրված մարդկանց հետ։ Հիմա պետք է զգոն լինեք ու չգերագնահատել ձեր հմայքը։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Մայիսի առաջին կեսին շատ բան կարող եք անել։ Մայիսի 7-9-ին՝ ովքեր վերջին շրջանում բախվել էին խոչընդոտների ու կասկածում էին իրենց նախաձեռնությունների հաջողությանը, կվերականգնեն իրենց հավատը սեփական անձի հանդեպ։ Մայիսի 10-13-ին՝ գործնական հարաբերություններում սիրային նոտաներ կարող են հայտնվել։ Չի բացառվում սերն առաջին հայացքից։ Հատուկ ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամների հետ հարաբերություններին։

 ԱՌՅՈՒԾ. Հագեցած օրեր են սպասվում։ Մայիսի 7-9-ին՝ հետաքրքիր գործեր ու անհանգստության առիթներ կլինեն։ շրջապատը ձեր օգնության կարիքը կունենա։ Այն ցուցաբերելու համար առանց երկար մտածելու կփոխեք պլանները, կհետաձգեք սեփական գործերը։ Մայիսի 10-13-ին՝ իրավիճակն ընդհանուր առմամբ ավելի կայուն ու կանխատեսելի կդառնա։ Այս հատվածում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ ու չշտապեք։

 ԿՈՒՅՍ. Պետք է զգույշ լինեք։ Այս հատվածում գործերը վատ չեն ընթանա, բայց հակված կլինեք շտապել, իսկ դա սխալների կհանգեցնի։ Մայիսի 7-9-ին՝ աշխատավայրում կարող են դժվարություններ առաջանալ։ Ձեզանից շատ բան կսպասեն, իսկ դա կնյարդայնացնի ու կստիպի հուզվել։ Մայիսի 10-13-ին՝ ցանկացած վեճ կառուցողական կլինի։ Դժվար չի լինի ընկերների ու համախոհների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Չի բացառվում, որ օգնության հասնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։

 ԿՇԵՌՔ. Հեշտ կլինի ուժերը գերագնահատելն ու անհնարինին հավատալը։ Մայիսի 7-9-ին՝ եթե զգույշ լինեք ու ռիսկի չդիմեք, կկարողանաք խուսափել լուրջ դժվարություններից։ Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում։ Մայիսի 10-13-ին՝ կարեւոր է անկախություն պահպանել ու չտրվել ճնշմանը։ Ոչ ոքի թույլ մի տվեք չարաշահել ձեր բարությունը։ Գործեք, աշխատեք բաց չթողնել ձեր շանսը։ Եթե ձեռքերը ծալած նստեք, ավելի ուշ կզղջաք դրա համար։

 ԿԱՐԻՃ. Կարող եք օգտակար բաներ անել ձեր ու մյուսների համար։ աշխատեք ժամանակն արդյունավետ անցկացնել, այն չծախսել դատարկ բաների վրա։ Մայիսի 7-9-ին՝ հաճախ կօգնեն ընկերները։ Նրանց շնորհիվ կկարողանաք իրավիճակը կողքից դիտել, հասկանալ՝ ինչն է կարեւոր եւ ինչը՝ ոչ։ Մայիսի 10-13-ին՝ որոշում պահանջող նոր խնդիրներ կառաջանան։ Ծանրաբեռնվածությունը կաճի։ Ստիպված կլինեք գլուխ հանել ոչ միայն սեփական խնդիրներից, այլ նաեւ օգնել մյուսներին։

 ԱՂԵՂՆԱՎՈՐ. Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի։ Դա կզգաք ու կստանձնեք այն գործերը, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել։ Մայիսի 7-9-ին՝ հաճախ օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Կարեւոր դրական փոփոխություններ կլինեն։ Մայիսի 10-13-ին՝ բաց մի թողեք նախաձեռնող լինելու բարենպաստ պահը, աշխատեք վճռական լինել։ Դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ժամանակ առ ժամանակ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք հաղթահարելի կլինեն։ Մայիսի 7-9-ին՝ կլինեն մարդիկ, ում կարող եք օգնության խնդրանքով դիմել, խոսել կարեւորի մասին։ Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, հին խնդիրները միասին լուծելու շանս կլինի։ Մայիսի 10-13-ին՝ աշխատանքի մեջ դժվարությունները հաճախ ոչ թե ձեր, այլ գործընկերների սխալների պատճառով կլինեն։ Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ։

 ՋՐՀՈՍ. Մինչեւ մայիսի 7-ը ոչ մի կարեւոր բան մի ձեռնարկեք քանի դեռ չեք կշռադատել ձեր գործողությունները ու հստակ պլան չեք կազմել։ Մայիսի 7-9-ին՝ շատ նախաձեռնություններ անհաջող կարող են լինել։ Հակված կլինեք թերագնահատել ձեր մրցակիցներին, այդ իսկ պատճառով երբեմն նրանց գործողությունները ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն։ Մայիսի 10-13-ին՝ դժվար կլինի խառնաշփոթից խուսափելը, իսկ շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին։ Շատ նրբանկատ ու համբերատար պետք է լինեք չվիճելու համար։

 ՁԿՆԵՐ. Հարմար ժամանակ է կյանքում ինչ-որ բան փոխելու, կարեւոր հարցերին պատասխաններ ստանալու համար։ Մայիսի 7-9-ին՝ ճիշտ որոշումներ կընդունեք, գլուխ կհանեք խնդիրներից, որոնք խանգարում էին առաջ շարժվել։ Ցանկալի չէ վարկով գումար վերցնել, լուրջ պարտավորություններով կապվել։ Կնքված գործարքները շահավետ չեն լինի, իսկ մեծ հույսերը հիասթափությունների կհանգեցնեն։ Մայիսի 10-13-ին՝ կարող եք հյուրեր ընդունել, տանը տոներ կազմակերպել, մտերիմներին ուրախացնել նվերներով ու անակնկալներով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31