06.04.2018 07:57
Տարածել հոդվածը. facebook twitter

Ի սկզբանե էր զատն

Քյոհնա կտակարան

Քյոհնա կտակարան

...Եւ դարձեալ Հրեաստանի մէջ խառնակութիւն էր, եւ յուսահատութիւն, զի դրժեալ եղեւ զխօստումս Սէրժի, զորս ո՛չ կամէր հրաժարուել ի պաշտօնէ յուրո, եւ բնաւ մէկը մխիթարութիւն չուներ իր օրերումը։ Ամէն։ Այնժամ ելաւ Նիկօղայոսը, եւ Բեթղեհեմի կօղմերից սկսեց, որ տասը եւ չորս օր քայլի, եւ յաղթականօրեն մտնի Երուսաղէմ, ինչպէս որ գրուած է։ Եւ նորա աշակէրտները նորա հէտ էին, եւ կիսում էին նորա հէտ ամէնայն զրկանք եւ նէղութիւն, զի տատասկոտ է ճանապարհը, որ դէպի արքայութիւն է տանում, եւ լայն է ճանապարհը դէպի դարպաս յաճախօրդաց։ Օր առաջին։

 ...Եւ դարձեալ եղաւ, որ Կափառնայում քաղաքի մօտ գիշէր իջաւ, եւ աշակէրտները երկրպագութիւն արէցին տիրօջ առաջին, եւ սորանցից մէկը խօսեց, եւ ասաց. «Տէ՛ր, ահա ամէնքը քաղցած են, հրամայիր, որ երկնային մանանայ իջնի, եւ կէրակրուենք»։ Եւ աղօթեց (Նիկօղայոսը), եւ երկնքից ճէրմակ բան իջավ, զորս եբրայերեն ցիկլօն կօչուի, եւ ամէնքը մրսեցին, զի բնաւ ուտելու չէր։ Այնժամ Նիկօղայոսը չորս ձուկ հանեց, եւ հինգ լաւաշ, եւ ամէնքը կէրակրուեցին, եւ կէսը աւելացաւ, եւ այդտէղ բնաւ հրաշք չկար, զի աշակերտները սակաւ էին։ Օր երկրորդ։

 ...Եւ դարձեալ գիշեր եղաւ, եւ առաւոտ, եւ ամէնքը ելան, եւ Սամարիայի կօղմերը գնացին։ Եւ ահա ճանապարհի վրայ մի աւազակ, մահակը ձէռքին, ամէնայն երթեւէկողների որսում էր, եւ տուգանում։ Այնժամ Նիկօղայոսը մօտեցաւ սորան, եւ ասաց. «Գնանք ինձ հէտ, եւ ես քեզ մարդկանց որսորդ պիտի դարձնեմ, բայց մահակդ դէն նէտիր, զի ես ամէնայն բռնութեան դէմ եմ»։ Սա էլ պատասխանեց, եւ ասաց. «Ահա լսել եմ, որ իշխանութիւնը Երուսաղէմի մէջ գէտնին գցուած է, եւ ով կանուխ հասնի՝ նորան կտրուի։ Բայց մի՞թէ դու իրաւ բռնութիւնը մէրժում ես, եւ եթէ զՎօվան դագանակով երեսիդ խփի, միուս երեսդ դէմ կտաս»։ Նիկօղայոսն էլ պատասխանեց, եւ ասաց. «Ետի՛ս գնա, Սատանայ»։ Օր երրորդ։

 ...Եւ դարձեալ գիշեր եղաւ, եւ առաւոտ, եւ ամէնքը շարժուեցին, եւ ամէնայն տէղ մարդիկ սորանց  ձիթենու ճիպոտներով էին դիմաւորում, զի ուտելու բան չունեին, եւ իրենց առած տասը դահեկանը վաղուց ծախսել էին։ Եւ ճիպոտները բնաւ խաղաղ նպատակներով չէին օգտագործում, զի հիշում էին, թէ ով էր առաջուց խօնարհութիւն քարօզում, զորս յունարեն ձէռագրերում կէղծ օրակարգ կօչուի։ Ամէն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31