13.04.2018 06:03
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի ապրիլի 16-22, 2018 թ.

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի  ապրիլի 16-22, 2018 թ.

ԽՈՅ. Ավարտվում է Խոյերի ամիսը, եւ սկսվում է սեփական նյութական վիճակը բարելավելու շրջանը։ 16-17-ին՝ խնդիրներ դրամական գործերում եւ բիզնեսում։ Ֆինանսական կախվածություն։ Չնախատեսված ծախսեր։ 18-20-ին՝ ընկերների կամ կազմակերպությունների շրջանում առաջնորդի դերը վերցնելու ձգտում։

21-22-ին՝ ինքնավստահություն, արագ ըմբռնողականություն։ Հանդիպումներ ազգականների հետ։

 ՑՈՒԼ. Ավարտվում է անկանխատեսելի իրավիճակների եւ անորոշության շրջանը, ու ապրիլի 20-ից սկսվում է Ցուլերի ամիսը։ 16-17-ին՝ խնդիրներ հարաբերություններում։ Կռվազան վարքագիծ։ Աջակցության բացակայություն ազդեցիկ մարդկանց կողմից։ 18-20-ին՝ սեփական ծրագրերն իրականացնելու համար անսպասելի հնարավորություններ։ 21-22-ին՝ սուր ինտուիցիա։ Գաղտնի հանդիպումներ։ Հարազատների մասին հոգալու անհրաժեշտություն։

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ավարտվում է փոփոխությունների եւ նորությունների շրջանը, սկսվում է պատահականություններից կախվածության փուլը։ 16-17-ին՝ ցրվածությունը, կասկածամտությունը խնդիրներ կառաջացնեն աշխատանքում։ 18-20-ին՝ մտերմիկ հարաբերությունների հաստատում ազդեցիկ կամ հետաքրքիր մարդկանց հետ։ 21-22-ին՝ շփումներ ընկերների հետ։ Հաջող հասարակական գործունեություն։ Խնդիրների լուծում։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Ավարտվում է սեփական դիրքի համար պայքարի շրջանը, ու սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի փուլը։ 16-17-ին՝ հասարակական գործերը կարող են խանգարել անձնական գործերին։ Միջոցառումներին հարկադրված մասնակցություն։ 18-20-ին՝ անձնական ծրագրերն իրականացնելու անսպասելի հնարավորություններ։ Լավ փոփոխություններ աշխատանքում։ 21-22-ին՝ կարեւոր որոշումներ ընդունելու ժամանակ։ Հետաքրքրություն քաղաքականության հանդեպ։

 ԱՌՅՈՒԾ. Ավարտվում է որոշ ծրագրերի իրականացման շաբաթը։ 16-17-ին՝ կարեւոր միջոցառման կազմակերպում տանը։ Վեճեր ազդեցիկ մարդկանց հետ։ 18-20-ին՝ սուր ինտուիցիա, լավ գաղափարներ, սեփական զարգացման հաջող հեռանկարներ։ 21-22-ին՝ հետաքրքրություն կրթության, փիլիսոփայության հանդեպ։ Հաջողություններ հեռավոր ուղեւորությունների հետ կապված գործերում, իրավաբանական որոշումների լուծում։

 ԿՈՒՅՍ.  Ավարտվում է բարդ եւ անկայուն շրջանը, եւ սկսվում է սեփական հնարավորությունները ընդլայնելու փուլը։ 16-17-ին՝ ուղեւորության ծախսեր։ Մի շարք ոչ պիտանի հանդիպումներ։ Չիրագործված  խոստումներ։ 18-20-ին՝ հաջողություն համատեղ բիզնեսում։ 21-22-ին՝ ընդհանուր ֆինանսներին վերաբերող հաճախակի հանդիպումներ։ Կարճատեւ գործնական ուղեւորություններ։ Սուր հոտառություն դրամական գործերում։

 ԿՇԵՌՔ. Ավարտվում է շրջապատի մարդկանցից մեծ կախվածության շրջանը, եւ սկսվում է փոփոխությունների, անկայունության փուլը։ 16-17-ին՝ չնախատեսված ծախսեր՝ կարեւոր միջոցառումների համար։ Խնդիրներ հարկերի շուրջ կամ համատեղ բիզնեսում։ 18-20-ին՝ անսպասելի փոփոխություններ գործընկերային հարաբերություններում։ Ծանոթություններ անհրաժեշտ մարդկանց հետ։ 21-22-ին՝ կարեւոր հանդիպումների կազմակերպում։ Հաջող բանակցություններ։

 ԿԱՐԻՃ. Ավարտվում է ծանրաբեռնված աշխատանքի շրջանը։ 16-17-ին՝ մեծամտությունը կխանգարի հաստատել գործնական եւ ռոմանտիկ հարաբերություններ։ 18-20-ին՝ անսպասելի լավ հեռանկարներ աշխատանքում։ Առողջության բարելավում։ 21-22-ին՝ հետաքրքրություն առողջության հանդեպ։ Ձգտում դեպի կրթությունը։ Ուղեւորություններ՝ առողջության ամրապնդման համար։ Սեփական շահը առաջ տանելու սուր ձգտում։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Ավարտվում է սեփական շահերից բխող եռանդուն գործողությունների շրջանը, եւ սկսվում ծանրաբեռնված աշխատանքի շաբաթը։ 16-17-ին՝ հարաբերությունների վատթարացում աշխատանքում։ 18-20-ին՝ լավ փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում։ Անձնական ծրագրերն իրականացնելու անսպասելի հնարավորություն։ 21-22-ին՝ մտավոր գործունեության շնորհիվ ռոմանտիկ հարաբերությունների հնարավորություն։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Կնվազեն ընտանեկան խնդիրները, եւ կսկսվի ուժերի վերելքի բարենպաստ շրջանը։ 16-17-ին՝ հասարակական գործերը կխանգարեն սիրելի մարդկանց հետ հանդիպելուն։ Ծախսեր միջոցառումների վրա։ 18-20-ին՝ տնային գործերի անսպասելի բարելավում։ Դրամական գործերի հաջող ընթացք։ Ազգականների հետ հարաբերությունների կարգավորում։ 21-22-ին՝ կենցաղային հարցերով կարճատեւ ուղեւորություններ։ Հանդիպումներ գործընկերների հետ։

 ՋՐՀՈՍ. Աստիճանաբար կանցնի անհանգստության, լարված մտավոր աշխատանքի շրջանը։ 16-17-ին՝ խնդիրներ աշխատանքում եւ ղեկավարության հետ՝ ընտանեկան չլուծված հարաբերությունների պատճառով։ Անհաջող գնումներ տան համար։ 18-20-ին՝ անսպասելի գաղափարները կօգնեն անձնական ծրագրերի իրականացմանը։ Հաճելի ուղեւորություններ։ 21-22-ին՝ հետաքրքրություն կրթության հանդեպ։ Կարեւոր որոշումներ։ Հանդիպումներ ազգականների հետ։

 ՁԿՆԵՐ. Տեղեկատվական ոլորտի հանդեպ հետաքրքրության շրջան է։ 16-17-ին՝ կեղծավորություն հարաբերություններում։ Անհաջող ուղեւորություններ եւ ծանոթություններ։ Հարաբերությունների վատթարացում կարեւոր մարդկանց հետ։ 18-20-ին՝ անսպասելի հնարավորություններ բիզնեսում։ Սեփական դրամական գործերի հաջող ընթացք։ 21-22-ին՝ ֆինանսական գործերի հաջող պլանավորում։ Հաճախակի գործարար ուղեւորություններ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31