04.05.2018 04:32
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Ինչո՞ւ վերացան դինոզավրերը

«Ձեռիցս չես պրծնի, դինոզավր», դիմելով հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանին՝ ասել է «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այն բանից հետո, երբ նա ԱԺ դահլիճում տեղից ռեպլիկներ է նետել Նիկոլ Փաշինյանի օգտին ելույթներ ունեցող պատգամավորների հասցեին։

 «ՉԻ» - Այս հույժ քաղաքական առողջ բանավեճը լույս է սփռում վաղուց ի վեր գիտնականներին հուզող այն հարցի վրա, թե ինչո՞ւ 65 մլն տարի առաջ դինոզավրերը վերացան։ Փաստորեն կլիմայական փոփոխությունների կամ երկնաքարի հարվածի վարկածները կարելի է մի կողմ դնել։ Ըստ երեւույթին տեղի է ունեցել հետեւյալը՝ Սերժ Սարգսյանի նման մեկը փորձել է երրորդ անգամ անընդմեջ դառնալ առաջնորդ, դինոզավրերը պաշտպանել են այդ նախաձեռնությունը... Մնացածը հայտնի է։

 Իսկ եթե ավելի լուրջ, ապա մարդու տեսակ կա, որը երբեք չի վերանում։ Ոչ կլիմայական, ոչ քաղաքական իրավիճակների փոփոխության դեպքում։ Արագ հարմարվում են իրավիճակին ու շարունակում առոք-փառոք գոյատեւել՝ ի տարբերություն դինոզավրերի։ Այնպես որ՝ Նաիրա Զոհրաբյանի բնորոշումն ինչ-որ տեղ կարելի է նույնիսկ կոմպլիմենտ համարել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31