11.05.2018 06:40
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Սերժ Սարգսյանը կատարում է խոստումը

Մամուլի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների՝ քաղաքական ապաստան հայցելու քննությունը։ Հայցերը շատ արագ մերժվում են, որովհետեւ Հայաստանն արդեն ընկալվում է որպես լիարժեք ժողովրդավարական երկիր։

«ՉԻ» - Փաստորեն Սերժ Սարգսյանը լուրջ էր ասում, երբ պնդում էր, թե 2040-ին կարող ենք ունենալ 4 միլիոնանոց Հայաստան։ Ավելին՝ իր հրաժարականով նա կատարել է այդ ճանապարհի առաջին քայլը, որովհետեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում քաղաքական ապաստան փնտրող մեր հազարավոր հայրենակիցները հիմա ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան։

 Ի դեպ, եթե այսպես շարունակվի, կիրականանան նաեւ Հայաստանի ՀՆԱ-ն 45-50 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրերը։ Իր հրաժարականով Սերժ Սարգսյանը նաեւ դրա նախադրյալներն է ստեղծել։ Մի խոսքով՝ մարդը լուրջ խոստումներ է տվել եւ անմիջապես էլ ձեռնամուխ եղել դրանց իրականացմանը։ Հուսանք՝ հետագայում սա կգնահատվի որպես մեղմացուցիչ հանգամանք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30