Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերում։ «Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաեւ տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը եւ այդ առնչությամբ հանձնարարականներ տվեց համապատասխան ոլորտների պատասխանատուներին։