06.04.2018 08:05
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Մի նստավայրը քչություն կանի

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե հաջորդ վարչապետի լիազորություններն այնքան են ընդլայնված, որ նա ունենալու է միանգամից երկու նստավայր։

«ՉԻ» - Տվյալ դեպքում, իհարկե, «թաղումն այնքան ճոխ էր, որ դագաղը երկու տեղ էին դրել» արտահայտությունն այնքան էլ տեղին չէ, բայց ամեն դեպքում՝ իրավիճակը բավականին տարօրինակ է։ Քանի կար՝ ասում էին գիտե՞ք, կառավարման խորհրդարանական համակարգը ենթադրում է լիազորությունների տարանջատում, իսկ հիմա պարզվում է՝ մեկ անձի լիազորություններն այնքան շատ են, որ մի նստավայրը չի հերիքում։ Հարց է ծագում՝ իսկ այդ նստավայրերի տերը «հերիքո՞ւմ է» բոլոր լիազորություններն իրագործելու համար, թե՞ ՀՀԿ-ն մտադիր է կլոնավորել Սերժ Սարգսյանին, որպեսզի մեր բազմաչարչար ժողովուրդն այդ բարիքից մի քանի հատ ունենա։ Դա իսկապես օգտակար կլիներ բոլոր առումներով։ Մեկը արտաքին-քաղաքական հարցերով կզբաղվեր, մյուսը՝ տնտեսությամբ, երրորդը հարսանիքների ու նշանդրեքների կմասնակցեր, չորրորդը մանկության ընկերների հետ բլոտ կխաղար... Չէ՞ որ Սերժ Սարգսյանը բոլոր առումներով է անփոխարինելի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31