11.05.2018 06:26 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Մեծագույն գայթակղություն. ստվերից ելնող բաշի-բոզուկներ

Մեծագույն գայթակղություն. ստվերից ելնող բաշի-բոզուկներ

Շնորհավորում եւ շնորհավորՎում եմ ես էլ։ Իրականում ՄԵԾ բան է տեղի ունեցել։ Եվ իրականում տեղի ունեցածի մեծությունը՝ ԻՐԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ սթափ տեսնելու հնարավորությունը, վերջնական չափագրման սթափ շանսը մենք մի քանի տարուց ենք ունենալու։ Հիմա զգացականի մեջ ենք։ Հաղթականի։ Իրականում այդ վերջնական չափագրման ՇԱՆՍԸ պիտի վաստակենք, որ ունենանք։

Մինչ այդ պիտի չգայթակղվենք, որ վաստակենք։ Իսկ գայթակղում ու գայթակղողներ՝ ծովից շատ ու շուրջբոլորն են։ Պայմանական ստվերում ու կիսաստվերում ծվարած։ Ու հհկ-ն չէ, բնավ հհկ-ն չէ։ Հհկ մեզ հայտնի՝ երեւացյալ մասը կգնա, քանի որ իրականում գնացել է, քանի որ իրականում չի կարող չգնալ ու եթե չի էլ գիտակցում թե գնացել է, ոչինչ, թող պոզա բռնի, հոխորտա, Գալուստ - Հանքագետ Վահրամ ծիրում թող Էձիկ պարացնի, կամ էձիկներ... Դա երեկն է։ Իսկ այսօրը այստեղ է ու այսօրը վաղն է։ Ու այսօր-վաղվա ծիրում ստվերն է ու գայթակղությունը.

 Դիլիջանի Ազգային զբոսայգում ՄԱՅԻՍԻ ՈւԹԻՆ ստվերի գյադեքը ծառաջարդ են արել։ Դարձյալ արել են ծառաջարդ, քանզի սովորել էին քսանհինգ տարում որ ծառաջարդը պետական բիզնես է, ու իրենք էդ պետական բիզնեսի վերակացու-իրագործողներն են եւ ... պարբերաբար հայտ են ներկայացնում, թե սերնդեսերունդ մակաբույծի էս փող շըփըցնելը սովորել ենք՝ ինչու՞ եք եկել ու մեզ արգելում, մանավանդ որ օրենսդրորեն ու պետականորեն հիմնավորված բիզնես է։ Ու հիմա, քանի որ արգելող ԿԿ-ն գնում է, կառավարությունը հրաժարական է տվել, Նիկոլը դեռ նոր է գալիս.... Մի քանի բեռնատար ծառ ոչնչացնենք, դարսենք ու սպասենք։

Երեւանի Աղայան փողոցում ՄԱՅԻՍԻ ՈւԹԻՆ ստվերի գյադեքը մյուս ստվերի գյադեքի հետ իրար սատկըցրել են, թե՝ նոր իշխանություն է ու քանի որ իրավիճակ է փոխվել՝ պիտի վերաբաժանենք մայլեն։

ՄԱՅԻՍԻ ՈւԹԻՆ ՀՀ ԱԻՆ-ը Հայաստանի բնապահպանական ճակատի՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման հարուցած դատական գործընթացին բացատրություններ է ուղարկում այն մասին, թե ինքը ինչու չի կարող տեղեկություն տրամադրել իր տված փորձագիտական ԴՐԱԿԱՆ եզրակացության վերաբերյալ եւ երկար-բարակ գրում ու մրում է բացատրության տեքստում, որպեսզի վերջում երկու բառի եզրահանգի .«մոտս չկա, հետ եմ տվել իրենց»։ Դե ասեք, որ Սերժ Սարգսյանը ճիշտ չէր հարցնում. «Յա՜, իրոք»։ Հիմա մերկապարանոցը որն է, այ հարգելի ԱԻՆ, դուք մի բան անելու ե՞ք, որ ձեզ դադարեն ՊԱԺԱՌՆԻ կոչել մի օր, ու պարզ դառնա, թե դուք ինչու եք նախարարություն համարվում ու նախարար ունեք։ Թե չէ՝ հարցում եմ անում, պատասխանում եք, ասածներիդ էությունն էլ երկու կետ է.

1. Ձեզ ասում են վթարի ռիսկ գնահատեք` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել եւ գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը, դուք ամեն ինչ գրում եք երկար-բարակ, բայց ոչ մի նախադասություն չկա, որն ինչ-որ կերպ կապ ունի ռիսկի գնահատման հետ ՄԻ ՎԱՅՐՈւՄ, ուր տարեկան լ 1000 տոննա միայն նատրիումի ցիանիդ, ինչպես նաեւ այլ խիստ վտանգավոր քիմիական նյութեր են շրջանառվելու։

2. Ձեզ ասում են տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը, համաձայն ՀՀ կառավարության որոշման, տվեք, որ ներառի` 1) փորձաքննության իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը եւ դրանց համառոտ բնութագիրը. 2) տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործմանը վերաբերող փաստաթղթերի մասին (նախագծեր, լիցենզիաներ, պայմանագրեր, սերտիֆիկատներ, ակտեր եւ այլն), դուք էստեղ էլ ջուր եք ծեծում ու ՉԿԱ ոչ մի թղթի կտոր նշված փաստաթղթերից որեւէ մեկից։ ԱՄՈԹ է, ստվերային գորշություններ ջան, ամոթ է։

ՄԱՅԻՍԻ ՈւԹԻՆ, Երեւանում, ընթացող հեղափոխության ոտքի տակ, հեղափոխականների հենց աչքի առաջ ապօրինի կառույց է խզարում Երեւանի քաղաքապետարանի բեղուն ու գործուն աշխատակիցը, որին ոստիկանները բռնում են եւ արգելում խզարել։

ՄԱՅԻՍԻ ՈւԹԻՆ ամողջ Երեւանով մեկ, այս ու այն գեղատեսիլ կամ այլանդակ տարբեր անկյուններում ապօրինի կառույցների շինարարությունը արագագույն թեւեր առած էր ընթանում՝ ով որքան կհասցներ։

ՄԱՅԻՍԻ ԻՆՆԻՆ, մինչ այդ նախօրեին էլ նորընտիր վարչապետի թիկունքին հայտնվում է Կրակեմ Հրաչը, որն իհարկե ՀՀ պաշտոնյաների անվտանգության համապատասխան վարչության համապատասխան պետն է, բայց նախ եւ առաջ ստվերի ու կիսաստվերի Կրակեմ Հրաչն է, որի անունը պարբերաբար դուրս է լողում խոշորագույն ֆինանսա-տնտեսական, քրեա-մաֆիական սկանդալներում, եւ դա մամուլը գիտի եւ դա Նիկոլը գիտի։

Սա դեռ առաջին օրերն են եւ իմ խղճուկ դիտարկումները։

Պատկերացրեք ողջ հանրապետության ողջ մասշտաբով ընթացող այս խաղերն ու խաղիկները, որ գեներացնելու եւ գեներացնելու են գայթակղություններ, ընծաներ են բերելու եւ առաջարկեն։ Ու դրսից ու ներսից են լինելու, բազում են լինելու եւ բազմապիսի... Եվ իրենց հոգածության նյութը բացարձակապես ԵՐԿԻՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ չեն լինելու։

Առայժմ այսքանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31