30.03.2018 06:26
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայելի

Բլից-վիրտուալ

Բլից-վիրտուալ

- Պրն նախագահ, վերջապես հայտարարեցիք, որ պատրաստ եք ստանձնել վարչապետի պաշտոնը, բայց՝ մի պայմանով...

- Այո։ Պայմանով, որ երիտասարդ հանրապետականներից ում ուզենամ, որտեղ ուզենամ՝ թրծելու եւ կոփելու եմ։

- Եվ ինչպե՞ս ընդունեց հարազատ կուսակցությունը Ձեր այդ պայմանը։

- Ինձ թվում է՝ այնքան էլ ճիշտ չհասկացան։ ՀՀԿ-ական մի քանի տիկնայք խունջիկ-մունջիկ եղան, մեկը նույնիսկ հարցրեց՝ «դա 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու ծրագրի շրջանակներո՞ւմ է»։

- Իսկ Դո՞ւք ինչ պատասխանեցիք։

- Բացատրեցի, որ ուզում եմ հղկված եւ փայլուն կադրեր ունենալ։ Ամենաշատը Աշոտյանը ուրախացավ։

- Պրն նախագահ, ինչո՞ւ որոշեցիք, որ այսուհետ կառավարության նիստերը դռնփակ լինեն։

- Սկվազնյակից վախենում եմ։

- Հավատո՞մ եք, որ Ռուսաստանը ապրիլյան պատերազմից դասեր է քաղել եւ այլեւս չի զինելու Ադրբեջանին, ու ի՞նչ է խոստացել Հայաստանը դրա դիմաց։

- Բայց ի՞նչ պիտի խոստանանք, էլ տալու բան չունենք։ Ես առաջարկեցի Գյումրին վերանվանենք Ալեքսանդրապոլ...

- Համաձայնվեցի՞ն։

- Ծիծաղեցին, ասեցին՝ ամբողջ Հայաստա՛նը վերանվանեք Ալեքսանդրապոլ։

- Բայց ինչո՞ւ Ալեքսանդրապոլ։

- Որովհետեւ, ասեցին, «պոլ ստրանի պրինադլեժիտ Ալեքսանդրու»։ Ես չգիտեի, որ Սաշիկը այդպիսի մեծ միջազգային հեղինակություն ունի։

 - Պրն նախագահ, մի քանի օր առաջ Արցախում ոստիկանները 19-ամյա աղջկան տարել էին բաժին, ծաղրել, հայհոյել, որովհետեւ մազերը կապույտ էին...

- Այո, այո, ծանոթ եմ այդ դեպքին եւ հրահանգել եմ կտրուկ միջոցառումներ ձեռնարկել։

- Օրինակ՝ ի՞նչ միջոցառումներ։

- Հանձնարարել եմ, որ բյուջեի սուղ միջոցներից ոստիկանությանը պարտադիր ժավել հատկացվի, որպեսզի նման դեպքերում հենց տեղում օրինախախտների մազերի ներկը լվանան։

- Լավ, անցնենք մարզական թեմաներին...

- Ստոր հերյուրանքներ են, ես Արոնյանի պարտիայի միայն առաջին քայլն եմ արել։

- Բա այդ դեպքում ինչո՞ւ այդպիսի խայտառակ արդյունքներ գրանցվեցին։

- Հիմա էդ հարցը տալիս ես, որ ի՞նչ անես։ Հո չէի՞ կարող Մուկուչյանին նշանակել գլխավոր մրցավար։ Համ էլ՝ հիմնական մեղավորը Գերմանիայի իշխանություններն էին։ Պիտի մրցաշարը դռնփակ անեին։

- Ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերն էլ դռնփակ արեք։

- Լավ առաջարկ էր, տվյալներդ ուղարկի՝ մեդալ տամ։

- Շնորհակալություն։

- Շնորհակալությունը հետո Սաշիկի միջոցով կհայտնես։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31