13.04.2018 06:31
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Անպիտան իշխանությունները

«Իհարկե, արտագաղթ կոչվածը տհաճ, ազգի համար ոչ պիտանի գործընթաց է», հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ապա ավելացրել, թե «բայց մարդիկ միշտ չէ, որ գնում են աղքատությունից դրդված, հաճախ բարեկեցության նոր ափեր են փնտրում»։

«ՉԻ» - Արտագաղթն, իհարկե, իսկապես «ոչ պիտանի» գործընթաց է, բայց եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 400 հազար մարդ, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը տասը տարի շարունակ զբաղվել է անպիտան գործունեությամբ, այսինքն՝ անպիտան մարդ է։ Իսկ մարդիկ իսկապես միշտ չէ, որ գնում են աղքատությունից դրդված։ Այլ կերպ ասած՝ անգամ բարեկեցիկ կյանքով ապրողներն են փախչում երկրից։ Փախչում են անարդարությունից, իշխանավորների կամայականություններից, բիզնեսում անհավասար մրցակցային պայմաններից, հեռանկարի անորոշությունից եւ այլն։ Անհասկանալի է միայն, թե ինչու է հանրապետական պատգամավորն այս իրողությունը ներկայացնում որպես իշխանություններին արդարացնելու փաստարկ։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30