04.05.2018 04:34
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

«Դ»-ով սկսվող մտքեր

«Ինչ բառ սկսվում է «դ» տառով, ես այդ հարցում չկամ», անդրադառնալով դավաճանության թեմային՝ ասել է հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։

«ՉԻ» - Փաստորեն ժամանակին իզուր էին ուսուցիչները վատ առաջադիմության համար կշտամբում ապագա Ալիկ Սերգեիչին։ Նա մեղավոր չէր, պարզապես «դպրոց», «դասագիրք», «դաստիարակություն» եւ բազմաթիվ այլ բառեր «դ» տառով էին սկսվում։ Փոխարենը՝ այդ տառով սկսվող բառերի հետ կապ չունենալը Ալիկ Սերգեիչին փրկել է դրամի տեսքով կաշառք վերցնելու մեղադրանքներից։ Չէ՞ որ դրամի հարցում եւս ինքը չկա։

Ի դեպ՝ «դ» տառով սկսվող բառերի հանդեպ նախկին ոստիկանապետի հակակրանքը բացատրում է, թե ինչու նա ժամանակին չի ցանկացել զբաղվել որպես ակորդեոնիստ նվագախմբի կազմում հարսանիքներ ու նշանդրեքներ սպասարկելով եւ նախընտրել է ոստիկանի անշնորհակալ գործը։ Չէ՞ որ հնարավոր չէ պատկերացնել նվագողների խումբ՝ առանց դհոլի, իսկ դհոլ բառը «դ»-ով է սկսվում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31