11.05.2018 06:06
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի մայիսի 14-20, 2018 թ.

Աստղագուշակ  ըստ Արտաշես Մանկուլովի մայիսի 14-20, 2018 թ.

ԽՈՅ. Բուռն ֆինանսական գործունեություն։ Շահի փնտրտուք ամեն ոլորտում։ 14-15-ին՝ խնդիրներ անձնական կարեւոր գործերում՝ իմպուլսիվ գործողությունների, զսպվածության պակասի պատճառով։ Անհաջող օրեր են գործնական նախագծեր ձեռնարկելու համար։

16-19-ին՝ գործերի հստակ պլանավորում։ Հաջող գնումներ։ Սեփական նյութական դիրքը ամրապնդելու հնարավորություն։

 ՑՈՒԼ. Շարունակվում է Ցուլերի ամիսը։ Իրադարձություններով հարուստ շրջան է։ Մասնակցություն կարեւոր գործերի։ Անուշադրությունը, ցրվածությունը կարող են խանգարել գործերի հաջող ընթացքին։ 16-19-ին՝ շահավետ եւ ազդեցիկ գործընկերների ձեռքբերում։ Վստահություն եւ գործնականություն աշխատանքում, հաջողություններ համատեղ բիզնեսում։ Լավ ժամանակներ մտավոր գործունեության համար։

 ԵՐԿՎՈՐՅԱԿ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ Անբացատրելի երեւույթներ։ 14-15-ին՝ իմպուլսիվ գործողությունները միայն կբարդացնեն գործերը։ Անհաջող օրեր գործնական հարաբերություններ հաստատելու համար։ 16-19-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ։ Հաջող համաձայնագրեր։ Շահի սուր հոտառություն։ Բարձր զգուշավորություն գործերում։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Մեծ ուշադրություն դեպի նորը։ Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին։ 14-15-ին՝ անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են դժվարություններ առաջացնել գործերի առաջխաղացման մեջ։ Համագործակցության համար անհաջող օրեր։ Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարեւոր մարդկանց հետ։ 16-19-ին՝ լուրջ եւ փորձառու գործընկերների ձեռքբերում։ Հեռանկարային համագործակցություն ընկերների հետ։

 ԱՌՅՈՒԾ. Կարեւոր որոշումների եւ ձեռքբերումների շրջան է։ Սեփական հասարակական դիրքը ամրապնդելու ձգտում։ 14-15-ին՝ գործերը ամեն գնով առաջ տանելու փորձերը ապարդյուն կանցնեն։ Չնախատեսված դժվարություններ։ 16-19-ին՝ գործերի պրոֆեսիոնալ եւ հաջող պլանավորում։ Ակտիվ նախաձեռնողականություն ծանոթություններում, զրույցներում։ Հաջող կարճատեւ ուղեւորություններ։ Գործերի առաջխաղացում։

 ԿՈՒՅՍ. Մեծ շփվողականության եւ հետաքրքրասիրության, սեփական ունակությունները իրագործելու շրջան։ 14-15-ին՝ դժվարություններ համատեղ բիզնեսում։ Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ դանդաղեցնել աշխատանքները։ Զգուշավորություն էլեկտրական սարքերի հետ։ 16-19-ին՝ Փորձառու մարդկանցից խորհուրդներ կստանաք։ Լուրջ վերաբերմունք սեփական հասարակական դիրքին։

 ԿՇԵՌՔ. Բուռն ֆինանսական գործունեություն։ Ուշադրության եւ ինքնաքննադատության շրջան է։ Սեփական կամքից անկախ հանգամանքները պետք է հաշվի առնել։ 14-15-ին՝ իմպուլսիվ գործողությունները կբարդացնեն ընտանեկան հարցերը։ Խնդիրներ գործընկերների հետ։ 16-19-ին՝ անձնական գաղափարների դրական իրագործում, հետաքրքիր զրույցներ։ Լավ ինտուիցիա՝ ընտանեկան գործերը կազմակերպելիս։

 ԿԱՐԻՃ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ 14-15-ին՝ իմպուլսիվ գործողությունները եւ որոշումները հանդիպումներում կարող են դանդաղեցնել գործերը։ Անկայունություն աշխատանքում։ Զգուշավորություն էլեկտրական սարքերի հետ։ 16-19-ին՝ հստակություն շփումներում։ Շահավետ հանդիպումներ եւ ծանոթություններ։ Օգտակար համագործակցություն։

 ԱՂԵՂՆԱՎՈՐ. Ծանր մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի շաբաթ։ Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն։ 14-15-ին՝ անսպասելի ծախսեր, ֆինանսական կախվածություն, կոֆլիկտներ դրամական հարցերի շուրջ։ 16-19-ին՝ գործնական մտածելակերպ, հաջող գործարար եւ պրոֆեսիոնալ պլանավորում, խնայելու, սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ։ Ձգտում դեպի առաջնորդությունը։ 14-15-ին՝ անսպասելի փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում։ Մասնակցություն հասարակական եւ քաղաքական գործերին։ Ռոմանտիկ հարաբերություններ։ 16-19-ին՝ կարգապահությունը եւ հստակությունը կօգնեն լավ տպավորություն թողնել շրջապատի մարդկանց վրա։ Ցանկալիին հասնելու հնարավորություն։

 ՋՐՀՈՍ. Մեծ ուշադրություն կդարձնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին։ 14-15-ին՝ հնարավոր են անսպասելի ուղեւորություններ կամ հանդիպումներ։ Պետք է զգույշ լինել ճանապարհներին։ 16-19-ին՝ կարեւոր զրույցներ գործերում։ Տնային գործերի հստակ պլանավորում։ Աջակցություն ազգականների կողմից։ Արտասահմանի հետ կապված գործերի կարգավորում։

 ՁԿՆԵՐ. Բազմաթիվ հանդիպումների եւ շփումների շրջան։ Սեփական ունակությունները ցուցաբերելու փուլ։ 14-15-ին՝ անհաջող իրավիճակներ դրամական գործերում կամ ֆինանսական գործողություններում։ Հնարավոր են կոնֆլիկտներ դրամական հարցերի շուրջ։ Չնախատեսված ծախսեր։ 16-19-ին՝ հստակություն շփումներում։ Կարեւոր տեղեկություն։ Բարձր նպատակասլացություն, շահույթ ստանալու սուր հոտառություն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30